haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Դեկտեմբէր » 21 » 101- րդ էջում
10:54
101- րդ էջում


Ձայնս հիշո՞ւմ եք, վստահ չգիտե՜մ,

բայց գրվածներիս

ծանո՛թ եք հարկավ,

ա՜խ, Տիկին ի՜նչ մոռացկո՜տն եք,

ինչպե՞ս այսքան շո՜ւտ

ու հեշտ մոռացաք:


    

Անմոռաց լինե՞լ, ես չէի կարող,

մաքուր է՜ջ չէի Ձեր գրքի համար,

… ո՛չ անձրև դարձա

անկանոն թափվող,

… ո՛չ էլ բաբախող Ձեր քունքը հիմա:


    

Մի պոկված տերև՜ դարձա Ձեր գրքում -

թեկուզ խնամքո՜վ չորացրած,

պատահմամբ նման բան

լինո՞ւմ է կյանքում՝

մեկ էջում երկո՜ւ տերև մոռացված:


    

Մեկ մտածո՜ւմ եմ թե մխիթարա՜նք է,

մե՛կ էլ մտածում թե

երկո՜ւ լքված սիրտ,

չէ՜, ամե՜ն դեպքում իրար ախոյան ենք,

իրար նկատմամբ-

անտա՜շ ու կոպիտ:


    

Գրքի այդ էջից հանե՛ք ինձ, Տիկին,

մե՜կ ուրիշ էջում տեղադրեք,

զույգ արու տերև մեկ էջում գրքի՞,

դա չափազա՜նց է,

Տիկի՜ն, ինձ ներեք…


    

Չորացած տերևը սրտի՜ է նման,

լքվա՜ծ, մոռացվա՜ծ, գլխահա՜կ,

շա՜նս տվեք հնոց ոճով

պատվարժան՝

սրտիս լինելու Ձեր ոտքերի տակ:


    

Ոտքով քչփորե՛ք սի՜րտս նեղացած,

Տիկի՜ն խնդրում եմ մի քիչ զգույշ եղե՜ք,

Ձեր ոտքով հանկարծ չփշրեք նրան՝

101-րդ էջում մոռացվա՜ծ այն մյուս՝ երկրո՜րդ

Տերևի նման…


    

Տերևի դերը դրախտի այգո՞ւմ,

Տիկի՜ն, դա այլ թեմա է, լրի՜վ առանձին,

Խոսքը գնում է լքվա՜ծ, մոռացվա՜ծ,

Այլ ո՛չ թե փոխնորդ-տերևի մասին…



Ստեփան Ումառ-Հարությունյան


Категория: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | Просмотров: 8278 | Добавил: Հարությունյան | Рейтинг: 0.6/9
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։