haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հուլիս » 2 »
18:27

Ծխող մարդկանց համար թոքերը մաքրելու արդյունավետ եղանակ. tert.am

Ծխող մարդկանց համար թոքերը մաքրելու արդյունավետ եղանակ. tert.am

 

Ծխելը թողնելը, միանշանակ, ամենահեշտ  գործընթացներից չէ: Եթե պատրաստ եք այդ «արմատական» քայլը կատարելուն, Healthy and Natural Life-ն առաջարկում է առօրյա սննդակարգում ներառել հետևյալ մթերքները:

Սոխ

Կարմիր և սպիտակ սոխը հայտնի են իրենց տարբեր օգտակար  հատկանիշներով, որոնցից է քաղցկեղի և չարորակ ուռուցքների առաջացման  կանխումը: Այն նաև արդյունավետորեն կանխում է շնչառական ուղիների բորբոքումը:

Կոճապղպեղ

Այս արևելյան համեմունքը հայտնի է իր բուժիչ հատկություններով, որոնցից է նաև թոքերում ծխելու հետևանքով կուտակված սեկրեցիան (գեղձազատում) վերացնելը:

Քրքում

Այս համեմունքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով և պարունակում է օմեգա-3 ճարպաթթու: Քրքումն ունի հակավիրուսային, հակաքաղցկեղային և հակաբակտերիալ հատկություններ:

Թոքերը մաքրելու համար անհրաժեշտ թուրմը պատրաստելու բաղադրատոմսը.

400 գրամ սոխ,
1 լիտր ջուր,
400 գրամ շաքարավազ,
2 թեյի գդալ  քրքում
Փոքր չափսի կոճապղպեղի արմատ:

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է շաքարավազը  եփել  ջրում, ապա լվանալ սոխը,  4  մասի բաժանել և կոճապղպեղի արմատի հետ ավելացնել ջրին: Հենց սկսի լավ եռալ, պետք է ավելացնել քրքումը, իջեցնել կրակը: Եփել, մինչև ջրի ծավալը կիսով չափ պակասի: Քամել, պահել ապակյա տարայի մեջ: Սառչելուց հետո դնել սառնարանում: Օգտագործել սոված ստամոքսին. 2 թեյի գդալ՝ առավոտյան ուտելուց առաջ և երեկոյան` ընթրիքից երկու ժամ առաջ:

Категория: ԽՈՐՀՈԻՐԴՆԵՐ | Просмотров: 645944 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։