haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հունիս » 20 » Անժելա Ստեփանյան (Angel Dayan)
05:45
Անժելա Ստեփանյան (Angel Dayan)

ՍԻՄՖՈՆԻԱՆ ԳԱՂԱՓԱՐ Է, ՀԻՄԱՐՆԵՐ…

ՀՈԴՎԱԾ

Այս հոդվածը նվիրվում է հիմար, անգրագետ, անհավասարկշիռ, չար և բարդույթավորված մարդկանց: Անշուշտ, ընթերցողներից և ոչ ոք իրեն չի դասի այս շարքին, բայց… Փաստը մնում է փաստ:
Չեմ սիրում և չեմ ընդունում, երբ մարդկանց տարանջատում են «տեսակների», բայց այս դեպքը բացառիկ է, քանի-որ այլ կերպ բնութագրել հնարավոր չէ:
Ուրեմն, կա մարդկանց մի տեսակ, որը կոչվում է «ես քեզնից վատն եմ, հիմար և անգրագետ, բայց, մեկ է, դու դա չես իմանա»: Անվանումից հետևում է տեսակի առանձնահատկությունը` փնովել, վիրավորել և ցեխ նետել դիմացինի վրա` ուժերի առավելագույն չափով: Այս մարդիկ երբևէ իրենց կյանքում ոչինչ չեն արել և չեն էլ անի, քանի-որ նրանց գործը հիմնականում համակարգչի առջև է. երբ ոչ ոք չի տեսնում նրա նախանձից և չարությունից տձևացած դեմքը, և նա կարող է հանգիստ իր սև գործն անել: Այս մարդկանց փողոցում համարյա չեք հանդիպի, քանի-որ նրանք խուսափում են այլ տեսակի մարդկանց հետ անմիջական շփումից` նախընտրելով վիրտուալ, աներևույթ աշխարհը… Չէ-որ վիրտուալ աշխարհում կարելի է ներկայանալ որպես մեգաաստղ` թաքցնելով սեփական ահռելի թերությունները, փոխարենը համազգային քննարկման առարկա դարձնելով մեկ ուրիշի ինչ-որ վրիպած արարք կամ հատկություն:
Նրանց մյուս, շատ կարևոր հատկությունը` անգրագիտությունն է: Դրա հետ մեկտեղ նրանք գիտեն ամեն ինչ ամեն ինչի մասին:Իսկ ինչի մասին էլ չգիտեն, ուրեմն դա այնպես է, ինչպես իրենք գիտեն, այսինքն` չգիտեն:

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ:
ՍԻՄՖՈՆԻԱՆ (հուն.συμφωνία — «համահնչյուն») ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ: ԱՅՆ ԻՐ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԳԱՂԱՓԱՐ ԵՎ ՀՍՏԱԿ ԱՍԵԼԻՔ:
ԴԱՍԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ ՈՒՆԵՆՈՒՄ Է 4 ՄԱՍ, ԲԱՅՑ ԹԵ ԴԱՍԱԿԱՆ, ԹԵ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄՈՏ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ԵՌԱՄԱՍ, ԵՐԿՄԱՍ ԵՎ ՄԻԱՄԱՍ ՍԻՄՖՈՆԻԱՆԵՐ: ՀԱՏՈՒԿ ԱՆՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ, ԲԱՅՑ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ՄԱՍԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՄ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ԿՐԿՆԵԼ. ՍԻՄՖՈՆԻԱ ԱՆՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԱՍԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԵՏ:

Ու 2 խորհուրդ: Կուզեք ընդունեք, կուզեք` չէ:
1. Մեկնաբանություն գրել-կարդալու և ՁԵՐ անգրագիտությունը ցույց տալու փոխարեն գիրք կարդացեք:
2. Դասական երաժշտության հանդեպ «մեծ հետաքրքրությունը» բավարելու համար հաճախեք դասական համերգների:

ԱՆԳԵԼ ԴԱՅԱՆ

Просмотров: 98290 | Добавил: ----- | Рейтинг: 10.0/1
Всего комментариев: 0