haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Ապրիլ » 14 » «ԱՍՏԾՈ ՏՈՒՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
13:41
«ԱՍՏԾՈ ՏՈՒՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

#«ԱՍՏԾՈ ՏՈՒՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
Մենք կանչում ենք Աստծո անունը մեր կյանքերի մեջ, մեր ընտանիքներում, մեր երկրում, մեր բանակում...
«Աստծո տուն» եկեղեցու երիտասարդները ամեն հանդիպմանը պատրաստվում և գալիս են որպես մեծ տոնի: Այս հանդիպումը ևս բացառություն չէր: Յուրաքանչյուր ծառայող լիարժեք հանձված էր Աստծո առաջնորդությանը, և Սուրբ Հոգին նույն կոչն էր փոխանցում ամեն պատգամախոսի միջոցով՝ գոհություն և գնահատություն:

Փառաբանության յուրաքանչյուր երգ ներկաների շուրթերից բարձրանում էր երկինք այնքան միաբան, ասես մեկ մարդու սրտանց աղոթք լիներ: 
Երբ ծառայության ավագ Անուշ Սահակյանն առաջարկեց միաբան խնդրել Աստծուն մեր երկրի պաշտպանության, խաղաղության և զինվորների համար, բոլորը միաբան՝ մեկ սիրտ դարձած, աղաղակում էին Աստծուն, որ պահի մեր երկիրը:

Պատգամախոսներից Մարիամ Թովմասյանը պատմեց հուզիչ պատմություն մի երեխայի մասին, ով Ձմեռ պապից արդեն երկրորդ տարին էր խնդրել էր հյութ և շոկոլադ: Ապա կոչ արեց՝ ավելի գնահատող դառնալ, ասելով.
«Երբեմն այն, ինչ մենք ունենք, շատերի երազանքն է, բայց մենք գնահատում ենք դա միայն կորցնելուց հետո»:

Շուշան Մանուկյանը պատմեց Աստծուն ճանաչելու իր ընթացքի մասին, և նշեց, որ շատերին Աստված չի բացվում, ոմանք էլ չեն կարողանում հաստատվել իր տան մեջ: 
«Գնահատի՛ր, որ այսօր ճանաչում ես Աստծուն և գտնվում ես իր տանը»:

«Հայաստանի Քրիստոնեական թատրոն»-ը ներկայացրեց «Աղի բյուրեղներ» վերնագրով փոքրիկ բեմականացումը: Այն կոչ էր անում գտնել մեր իրական նշանակությունը կյանքում և ապրել նպատակաուղղված:

Վերջում Անուշ Սահակյանը խոսեց Մատթեոս 22-րդ գլխից. եթե թագավորի որդու հարսանիքին հրավիրված լինելը մեծ պատիվ է, որքան ավելի մեծ պատիվ է մեզ համար այսօր Ամենակարող Աստծո կողմից կանչված և ընտրված լինելը: Պետք է կարողանանք իրականում խորապես գիտակցել դա և համապատասխանաբար գնահատել՝ ամեն օր շտկելով մեր հանդերձները:

Լրագրող՝ Հայարփի Հովսեփյան

Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 1110 | Добавил: movgegecik | Рейтинг: 0.6/9
Всего комментариев: 1
avatar
1
MALADEC !
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։