haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Փետրվար » 7 » ԵՍ ԻՄ ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ ԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ...
20:40
ԵՍ ԻՄ ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ ԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ...
ԵՍ ԻՄ ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ ԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ...
Աստծո խոսքն ասում է, որ Հայր Աստծո և մարդկանց միջև Միակ Միջնորդը Հիսուս Քրիստոսն է: Ոչ ոք և ոչ մի սուրբ ավելին չէ քան Աստծո Որդին, ով պատրաստ է ամեն ժամանակ բարեխոսել մեզ համար:
Եվ մի՞թե Նա «թերացել է իր գործում»,որ մենք կարիք ունենք այլ բարեխոսներ «նշանակել» մեր և Աստծո միջև: Երիտասարդներին օրհնելու համար կարելի է ընտրել ցանկացած օր,մոտեցնել նրանց Աստծուն իր խոսքով, և բոլորովին էլ պարտադիր չէ, որ դա կատարվի անհեթեթ գուշակությունների՝ աղի բլիթ ուտելու կամ ալյուրը դրսում թողնելու միջոցով:
Սիրելի՛երիտասարդներ, եթե իրոք ձեր սրտերը բաց լինեն Աստծո առաջ և պատրաստ լինեք ընդունել Նրա կատարյալ կամքը ձեր կյանքում, դուք կարող եք պարզապես ձեր առանձին աղոթքով կանգնել Նրա առաջ և խնդրել.
Տե՛ր Աստված, խնդրում եմ օգնի՛ր ինձ, որ գտնեմ այն միակին, որ Դու ես նախասահմանել ինձ համար, և օրհնի՛ր մեր միությունը,և թող լինի Քո կամքը և ոչ թե մեր: Թող մեր ամբողջ կյանքում փառավորվի Քո Սուրբ Անունը, որին արժան ես՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի,Ամեն:
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 556 | Добавил: hg-godalive | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։