haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Փետրվար » 10 » FACEBOOK-ՈՒՄ ՆՈՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԿԿԻՐԱՌՎԻ` ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
12:41
FACEBOOK-ՈՒՄ ՆՈՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԿԿԻՐԱՌՎԻ` ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Facebook սոցիալական ցանցը ընդլայնում է Safety Check ծառայության հնարավորությունները, որն ավտոմատ կերպով ակտիվանում է ճգնաժամային իրավիճակների ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այժմ ծառայության գործառույթների թվում հասանելի կլինի Community Help (համայնքի օգնություն) գործառույթը, որը կօգնի փոխօգնության հասնել տարերային աղետների ժամանակ:

 Սոցցանցի յուրաքանչյուր օգտատեր, որը տվյալ պահին կլինի այն շրջանում, որտեղ ավտոմատ կերպով կակտիվանա Safety Check ծառայությունը, կկարողանա շրջապատում գտնվողներին սնունդ, ջուր, տանիք առաջարկել կամ խնդրել անհրաժեշտության դեպքում: Իսկ ծառայությունն ակտիվանում է, երբ նույն շրջանից մի շարք հաղորդագրություններ ստացվում որևէ աղետի մասին:

 Facebook-ի համապատասխան էջը տեղեկություն է պարունակում օգնության տեսակների մասին: Այն նաև առանձին բաժիններ ունի, թե ինչ օգնություն կարող են տրամադրել:

 Բացի այդ, Community Help գործառույթը կօգնի կապ պահպանել աղետի գոտում գտնվող մարդկանց հետ:
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Просмотров: 438 | Добавил: Tert | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։