haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Փետրվար » 12 » ՖՐԱՆԿ-ՎԱԼՏԵՐ ՇԹԱՅՆՄԱՅԵՐՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ 12-ՐԴ ՆԱԽԱԳԱՀ
20:18
ՖՐԱՆԿ-ՎԱԼՏԵՐ ՇԹԱՅՆՄԱՅԵՐՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ 12-ՐԴ ՆԱԽԱԳԱՀ

 

Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ընտրվել է երկրի 12-րդ նախագահ: 

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նա ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ աջակցությունը Գերմանիայի Դաշնային ժողովի պատվիրակների կողմից: Այս մարմինը գումարվում է հատուկ երկրի ղեկավարին ընտրելու համար:

Դաշնային ժողովը, որը կազմված է 1260 պատվիրակներից, նիստն անցկացնում է Բեռլինի ռեյխստագի պատմական շենքում:  Պատվիրակների մի մասը Բունդեսթագի պատգամավորներն են, մյուս մասը դաշնային վարչական շրջանների ներկայացուցիչները:

«Թեկնածու Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ստացել է անհրաժեշտ ձայների քանակն ու ընտրվել Գերմանիայի նախագահի պաշտոնում», - հաստատել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը: Շտայնմայերն ստացել է 931 ձայն: 

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտին: Գործող նախագահ Յոահիմ Գաուկի պաշտոնավարման ժամկետը լրանում է մարտի 18-ին:

Գերմանիայի նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ է կատարում, երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերով զբաղվում է կառավարությունը` կանցլերի գլխավորությամբ:

Աղբյուրը՝

http://mobile.tert.am/am/news/2017/02/12/stainmayer/2276678


 
Категория: Անկախ լրատվական | Просмотров: 976 | Добавил: Tert | Теги: Tert.am | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։