haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Սեպտեմբեր » 2 » ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
20:12
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր, Այն ճյուղալի ծառի տակին, Երբ գնացինք դիմավորել Նոր գարունքին ու նոր կյանքին: Այն լավ օրից տարիք անցած, Ես այն ճամփով անցնում էի, Եվ ականջիս դիպավ հանկարծ Մեր աղմուկը ուրախալի… Պարզ ու որոշ ես լըսեցի Այն կենդանի ձայներն, ընկեր. Շըրըխկոցը բաժակների, Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր… Ու սրտաթունդ վեր նայեցի. Բայց կարոտած աչքիս առաջ Դաշտում դալար ու ամայի Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ: Լուռ ու դատարկ մարգի վրա Մենակ կանգնած մընում էր նա, Նա էլ, կարծես, բան էր հիշում Եվ տխրալի ձայնով շըրշում… Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր, Այն ճյուղալի ծառի տակին… Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել, Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին: 1898
Категория: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | Просмотров: 1498 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։