haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Մայիս » 19 » Հետաքրքիր փաստեր. «Ես եմ ոչխարների դուռը»
18:23
Հետաքրքիր փաստեր. «Ես եմ ոչխարների դուռը»

Հետաքրքիր փաստեր. «Ես եմ ոչխարների դուռը»

Հրեաները չհասկացան Բարի Հովվի մասին առակը: Եվ այդժամ Հիսուսը ուղիղ, առանց ակնարկների խոսեց Իր մասին: Նա սկսեց այս խոսքերով. «Ես եմ ոչխարների դուռը»:

Այդ ժամանակ Պաղեստինում ոչխարների երկու տեսակ փարախ կար: Գյուղերում ու քաղաքներում ընդհանուր փարախներ կային, որոնցում ոչխարների հոտերն անցկացնում էին գիշերները:

Նման փարախներն ունեին ամուր դռներ, որոնց բանալին դռնապանի մոտ էր:

Իսկ երբ ոչխարները հեռու բլուրներում էին տարվա տաք եղանակին ու գիշերը չէին վերադառնում գյուղեր ու քաղաքներ, նրանց տանում էին բլուրների լանջերին պատրաստված փարախները: Այդ փարախները բաց երկնքի տակ էին և պաշտպանվում էին միայն պատով, որի վրա անցք կար. դրա միջոցով ոչխարները կարող էին դուրս գալ ու ներս մտնել: Եվ նրանցում ոչ մի դուռ չկար:

Գիշերներն ինքը՝ հովիվը, պառկում էր մուտքի մոտ, և ոչ մի ոչխար չէր կարող դուրս գալ, այլապես հովվի վրայով պետք է անցներ: Բառացի իմաստով՝ հովիվը դուռ էր դառնում (Հովհաննես 10.1-17): Սա էլ հենց նկատի ուներ Հիսուսը, երբ ասում էր. «Ես եմ ոչխարների դուռը»: Նրա ու միմիայն Նրա միջոցով մարդը կարող է գալ Աստծո մոտ:



Հետաքրքիր փաստեր. «Ես եմ ոչխարների դուռը»

 
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Просмотров: 90521 | Добавил: movgegecik | Рейтинг: 0.2/32
Всего комментариев: 4
avatar
4
Etakrkir odvac er,kecce~s
avatar
3
Շատ
շնորհակալ եմ, որ դուք կաք,
շատ հետաքրքիր ...
avatar
2
да это я тоже не знал
avatar
1
es cgitei inch etakrkir er,laikel em gerazanc e
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։