haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Դեկտեմբէր » 30 » Հնդկական մի առակ ասում է , թե մարդու երեք տեսակ կա... Հեղինակ` Համլետ Մելիքյան
00:09
Հնդկական մի առակ ասում է , թե մարդու երեք տեսակ կա... Հեղինակ` Համլետ Մելիքյան
Հնդկական մի առակ ասում է, թե մարդու երեք տեսակ կա… «Եթե ուզում ես, որ աշխարհը փոխվի, այդ փոփոխությունը դարձիր»: Մահաթմա Գանդի Մի անգամ Հնդկաստանի մոգոլ կայսր Աքբարին տղամարդու՝ իրար կատարելապես նման երեք ոսկեձույլ արձանիկ ու նամակ են առաքում: Նամակում ասվում է, թե արձանիկներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ նշանակությունն ու արժեքը: Աքբարը կանչում է իր խորհրդականներին ու հանձնարարում է պարզել արձանիկների տարբերությությունները: Իմաստուն խորհրդականները կշռում են դրանք, չափում են երկարությունը, ստուգում են յուրաքանչյուրի ոսկու հարգը, բայց այդպես էլ չեն կարողանում ո՛չ, արտաքին, ո՛չ ներքին տարբերություն զանազանել: Նրանք ներկայանում են կայսրին ու ներողություն խնդրում որևէ տարբերություն գտնելու իրենց անկարողության համար: Միայն իմաստուն Բիրբալը չի ընկրկում անլուծելի թվացող առաջադրանքի առջև: Մանրակրկիտ զննելով արձանիկները՝ նա փոքրիկ, գրեթե աննկատելի անցքեր է նկատում յուրաքանչյուրի ականջներում: Բիրբալն այդ անցքերի մեջ ոսկյա բարալիկ լար է մտցնում: Լարն առաջին արձանիկի մյուս ականջից է դուրս գալիս, երկրորդ արձանիկի՝ բերանից և երրորդ արձանիկի՝ պորտից: Իմաստունը որոշ ժամանակ մտորում է իր բացահայտման շուրջ և վստահաբար ներկայանում է ինքնակալին: - Առաջադրանքի պատասխանը, տե՛ր իմ, գտել եմ, - ասում է նա: - Առաջին արձանիկը խորհրդանշում է մարդու այն տեսակը, որը մի ականջով խոսքն ընկալում է ու մյուս ականջով դուրս թողնում: Երկրորդ արձանիկը խորհրդանշում է մարդու այն տեսակը, որը խոսքը դեռ նոր լսած՝ շտապում է այն անմիջապես ուրիշներին փոխանցել՝ դրա էության մեջ խորամուխ լինելու ջանք չգործադրելով: Երրորդ արձանիկը խորհրդանշում է մարդու այն տեսակը, որ մտապահում է լսածն ու այն իր սրտի քննությանն է ենթարկում: Այս արձանիկներից ամենաարժեքավորը երրորդ արձանիկն է:
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 802 | Добавил: ----- | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
avatar
1
lavn er
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։