haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Հունվար » 9 » Հորդոր բոլոր գրական ակումբներին և գրողների միությանը։ Հեղինակ՝ Կարեն Շիրինյան
20:52
Հորդոր բոլոր գրական ակումբներին և գրողների միությանը։ Հեղինակ՝ Կարեն Շիրինյան
Հարգելի՛ մտավորականներ, գրականագետներ, բանաստեղծներ ու գրողներ, անշուշտ, անգնահատելի է Ձեր ներդրումը մշակույթի ասպարեզում: Գնահատում եմ Ձեր նվիրական աշխատանքն ու գրագիտությունը: Ցավալին այն է, որ այսօր Ձեզ պես մտավորականների կողքին շարունակում են ստեղծագործել մի շարք գաղջ մտածելակերպով, նախանձ, կռվարար, չարակամ բանսարկուներ, որոնք նույնիսկ Ա-ն Բ-ից չեն կարողանում տարբերել, գրում են անիմաստ և ոչինչ չասող նախադասություններ, հռչակելով իրենց բանաստեղծներ: Զարմանալի չէ, որ ոչ ադեկվատ անձինք ավելի մեծ տեղ ունեն այսօր, քան արդարամիտներն ու բանիմաց անձինք: Ամեն օր հետևում եմ բոլոր Գրական ակումբների անդամների և Գրողների միության անդամների գրառումներին: Ակնհայտ է, որ նրանցից շատերը ինքնակոչ բանաստեղծներ են, որոնք, տասնյակ գրքեր տպագրելով, իրենց հռչակում են բանաստեղծ: Ընթերցելով նրանց գրածները, կարող եմ ասել, որ նրանք նույնիսկ բանաստեղծական ոճ ու ճաշակ չունեն, էլ ի՞նչ բանաստեղծ լինելու մասին կարող է խոսք լինել: Դրանք ընդամենը սովորական, ոչինչ չսովորեցնող, այս կամ այն գրքերից արտագրված ու վերամշակված տողեր են իրենցից ներկայացնում: Կան բանաստեղծներ, որոնք նույնիսկ ծանոթ չեն մարդկանց հետ հաղորդակցման կուլտուրային: Չեմ կարծում՝ որ բանաստեղծը պետք է արատավորի մյուսներին, մոռանալով բանաստեղծի կոչման մասին: Ոմանք գրագողներ են, մյուսները՝ անինքնասեր ու թունավոր մարդիկ, երրորդներն էլ՝ իսկական բանաստեղծներ: Հորդորում եմ բոլոր Գրական ակումբների հիմնադիր-նախագահներին, Գրողների միությանը և տվյալ ոլորտի հետ առնչվող անձանց, որպեսզի սահմանափակեն ոչ ադեկվատ անձանց մուտքը վերոնշյալ հաստատություններ: Մշակե՛ք համընդհանուր ծրագիր, համաձայն որի, հնարավոր կլինի իսկական գրականագետներին, գրողներին ու բանաստեղծներին զատել ինքնակոչ բանաստեղծներից: Ստեղծե՛ք էթիկայի հանձնաժողով, ըստ որի, բոլոր նրանք, ովքեր չհետևեն էթիկայի կանոնակարգին, առաջին խախտման դեպքում կկիրառվի նկատողություն, երկրորդ դեպքում՝ տույժ, երրորդ դեպքում տվյալ անձը /անձինք/ այլևս հնարավորություն չի ունենա համալրելու նրանց շարքերը: Թույլ մի՛ տվեք, որպեսզի այդպիսիք սև բիծ թողնեն հայ մշակույթի զարգացման ճանապարհին: Հարգանքներով՝ Կարեն Շիրինյան
Прикрепления: Նկար 1
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 423 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։