haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հունիս » 20 » Հումոր բաժնից
07:08
Հումոր բաժնից

«ՋԵԲԻ ՇՈՒՆԸ» դու ես…


«Վաաաաաայ, «ջեբի» շուն…..Վաաաայ, տուզիկ…Վաաաայ, փիսո…»
 

Դե լավ էլի վայ…Հասկացանք, որ Չտես եք, բայց պետք չի ամեն քայլափոխին դա ապացուցել…
Մեր հայ ժողովրդի մեծամասնության կարծիքով, եթե  մարդ իրեն թույլ է տալիս պահել բավականին թանկարժեք շուն, ապա դա, առնվազն, ցուցամոլություն է, իսկ երիտասարդների լեզվով ասած ` «տղա կպցնելու ձև»: Ախր մարդիկ չեն կարողանում հասկանալ,թե ոնց կարելի է շան վրա ծախսել այդքան գումարներ, ոնց կարելի է սիրել, փայփայել, այլ կերպ ասած `»շան տեղ» դնել շանը: Ամենաշատն ինձ բարկացնում է «Վայ, էս են անհասկանալի շներից է՞» արտահայտությունը, դրա համար որոշեցի մի փոքր պատմել իմ Էնջիի ազգակիցների մասին:

Չիխուախուա կամ Չիխուախուաինիո

Այս ցեղատեսակն առաջացել է Մեքսիկայում: Ծագման մասին մինչ այժմ էլ ոչ ամեն ինչ է հայտնի: Կա տարբերակ, ըստ որի` այս շնիկները եկել են տիեզերքից, և որոշ առումներով օժտված են բուժիչ հատկություններով: Այս ցեղատեսակը հայտնի է ոչ միայն իր փոքր չափսերով (առավելագույնը 2 կգ), այլև նրանով, որ իր վրա է վերցնում տիրոջ բոլոր ցավերն ու դժբախտությունները: Չիխուախուաները ընտրում են մեկին, և նրան նվիրում իրենց ամբողջ սերն ու նվիրվածությունը: Այս շնիկները տարբերվում են նաև նրանով, որ «շան հոտ» չունեն, և չեն առաջացնում ալերգիա` նման հակվածություն ունեցող մարդկանց մոտ: Նրանք շատ բարի են, աշխույժ, ահավոր խանդոտ, ունեն ամուր առողջություն: Նրանք մեծ հաճույքով կարող են կրել հագուստներ և կոշիկներ, նամանավանդ` երբ ցուրտ է, քանի-որ նրանք շուտ են մրսում: Շատ խիզախ են, և երբեմն կարող են հարձակվել իրենցից շատ անգամ ավելի մեծ շան վրա` առանց իրենց քաշն ու չափսը գիտակցելու :-) Մի հետաքրքիր փաստ ևս. չիխուախուաների գլխի վրա կա մի փոքր փոսիկ. ըստ լեգենդի` այդ փոսիկի միջոցով նրանք կապ են պաշտպանում տիեզերքում ապրող իրենց բարեկամների հետ: Բայց միևնույն ժամանակ, հենց այդ փոսիկի պատճառով շնիկների գլուխն ավելի հակված է հարվածների, և միշտ պետք է հետևել, որպեսզի հանկարծ չընկնեն կամ չհարվածեն անգամ շատ կամաց:
Միջինում այս շնիկներն ապրում են մոտ 15 տարի:

Հիմա ետ վերադառնանք: Շատ-շատ մարդիկ մինչ այժմ չեն կարողանում հասկանալ, թե այդ ինչպե՞ս, ո՞նց «ձեռքս գնաց» այդքան գումար տալ ու առնել…Ինչ ասեմ…Դե, նույն մարդիկ, պարզ է, ահավոր զարմանում են շան` հատուկ լոգանքի համար նախատեսված գելի և շամպունի մասին լսելով: Ու հիմա պատկերացրեք. շունիկիս լողացնում եմ, սանրում, պուպուշ-պուպուշ շունիկ դարձնում, հագցնում շորիկ ու գնում զբոսնելու, մեկ էլ…ինչ-որ բնությանն անհայտ պատճառներով լույս աշխարհ եկած ոմն մարդկային էակ ձայնարկում է. «Աբե, էս էն ջեբի շներիցա՞, պհաաաաաայ, զգույշ չտրորես…քուրիկ, տանը սրան տառականի տեղ չե՞ք դնում, լխճեք գնա՞…» և մի քանի երկար ու ձիգ րոպեներ տևած խրխնջոց…Պատասխանս միշտ նույնն է . «ՋԵԲԻ ՇՈՒՆԸ ԴՈՒ ԵՍ» : Սովորաբար, նման դեպքերում խրխնջոցը կտրվում է միանգամից: 

 
Անգել Դայան
Просмотров: 355149 | Добавил: ----- | Рейтинг: 0.8/9
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։