haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Հունվար » 13 » ՀՐՎ. ԿՈՐԵԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ 22 ԺԱՄ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ Է SAMSUNG ELECTRONICS-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ
13:04
ՀՐՎ. ԿՈՐԵԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ 22 ԺԱՄ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ Է SAMSUNG ELECTRONICS-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ
Հարավային Կորեայի դատախազությունն ավարտել է Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Չժեյոնի հարցաքննությունը, որը որպես կասկածյալ է հանդես գալիս երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շուրջ կոռուպցիոն սկանդալի գործով, հայտնում է gazeta.ru-ն՝ «Ռենհապ» գործակալությանը հղումով։ Հաղորդվում է, որ հարցաքննությունն ընդհանուր առմամբ տևել է 22 ժամ։ Քննությանը մոտ աղբյուրի համաձայն՝ Չժեյոնը հարցաքննության ժամանակ ասել է, որ Պակ Կըն Հեն ստիպել է իր ընկերությանը գումարներ տալ այն ընկերություններին, որոնք կապված են նախագահի մոտ ընկերուհու՝ Չոյ Սուն Սիլի հետ։ «Նույնիսկ եթե կաշառքը տրվել է ճնշման ներքո, այն տվողը միևնույն է՝ կպատժվի։ Լիի հայտարարությունը կարող է միայն մեղմող հանգամանք լինել»,- ասել է աղբյուրը։
Прикрепления: Նկար 1
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 419 | Добавил: ----- | Рейтинг: 2.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։