haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Հոկտեմբեր » 16 » ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԵՏ 1 ԿՏՈՐ ՇՈԿՈԼԱԴ ՈՒՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
08:22
ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԵՏ 1 ԿՏՈՐ ՇՈԿՈԼԱԴ ՈՒՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ացտեկները շոկոլադն անվանում էին աստվածների ուտելիք, իսկ Եվրոպայում այն վաճառում էին դեղատներում` որպես դեղամիջոց, այսօր այն ամենասիրելի անուշեղենն է ողջ աշխարհում:

Բացի այդ, շոկոլադը նաև առողջարար հատկություններ ունի: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն ազդեցությունը, որը գործում է մեկ կտոր շոկոլադը մեր օրգանիզմի վրա: Խոսքն, իհարկե, սև, դառը շոկոլադի մասին է:

Ուտելուց 10 րոպե անց

· Բարձրացնում է տրամադրությունն ու թարմացնում է, քանի որ շոկոլադի պարունակության մեջ առկա տրիպտոֆանը նպաստում է սերոտոնին հորմոնի արտադրմանը:
· Բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը և լայնացնում է անոթները:
· Պաշտպանում է ատամները. կակաոյի յուղը պաշտպանիչ շերտ է ստեղծում և կանխում է բակտերիաների բազմացումը
Ուտելուց 30 րոպե անց
· Օգնում է պայքարել հազի դեմ շոկոլադի պարունակության մեջ առկա տեոբրոմինի շնորհիվ:
· Պաշտպանում է մաշկը արևից հակաօքսիդանտների շնորհիվ:
· Օրգանիզմը հարստանում է վիտամիններով ու միկրոտարրերով:
Ուտելուց մի քանի օր անց
· Կանխում է շաքարախտը. ֆլավոնոիդները նպաստում են արյան մեջ ազոտի օքսիդի պարունակության ավելացմանը, որը նվազում է շաքարախտի ժամանակ:
· Նվազեցնում է ձգտումը դեպի քաղցրը:
· Նվազեցնում է անհանգստության մակարդակը:
Կանոնավոր կիրառման դեպքում
· Նպաստում է սրտի առողջացմանը` նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:
· Բարձրացնում է ինտելեկտը:
· Մաքրում է անոթները:
· Դանդաղեցնում է ծերացումը:
Ինչ է պետք հիշել

· Պետք է ընտրել կակաոյի 70 տոկոս և ավելի պարունակությամբ շոկոլադ:
· Օրական կարելի է ուտել 1-2 կտոր:
· Շոկոլադը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ում երիկամներում քարեր են ձևավորվում:

Այս հոդվածի պես հետաքրքիր հոդվածներ ընթերցեք haystar.am կայքում և haystar.tk
Прикрепления: Նկար 1
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 413 | Добавил: | Рейтинг: 1.7/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։