haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հուլիս » 11 » Ինչով են տարբերվում 32 և 64 բիթանոց օպերացիոն համակարգերը
17:27
Ինչով են տարբերվում 32 և 64 բիթանոց օպերացիոն համակարգերը

64 բիթանոց օպերացիոն 
համակարգը տալիս է 
համակարգչի աշխատանքի 
ավելի մեծ 
հնարավորություններ: Այն 
մշակում է ծրագրերի կոդեր 
բաղկացած 64 բիթից, իսկ 
բիթը դա (0 կամ 1) 
ինֆորմացիայի նվազագույն 
քանակն է: 64 բիթանոց 
օպերացիոն համակարգը 
հնարավորություն է տալիս 
օգտագործել ավելի մեծ 
ռեսուրսներ համակարգչի 
օպերատիվ հիշաղությունից: 
Եթե Ձեր համակարգչի օպ. 
համակարգը 32 բիթանոց է, 
ապա Ձեր համակարգչում 
տեղադրված ամբողջ 
օպերատիվ 
հիշողությունից (RAM, 
ОЗУ) օգտագործվում է 
առավելագույնը 3.5 ԳԲ: Իսկ 64 
բիթանոց օպ. համակարգում 
այդպիսի 
սահմանափակումներ չկան: 64 
բիթանոց համակարգը ավելի 
արագ և արդյունավետ է 
աշխատում մեծ ծավալով 
ֆայլերի հետ: Այն կարող է 
աշխատել ֆայլի հետ 
օգտագործելով այն 
ամբողջությամբ, իսկ 32 
բիթանոց համակարգը 
աշխատում է ֆայլի հետ 
օգտագործելով այն մաս-մաս: 
Որպեսզի ծրագրում 
հաշվարկները լինեն ավելի 
ճշգրիտ, պետք է ծրագիրը 
ստանա ավելի մեծ թվով բիթեր: 
64 բիթանոց օպերացիոն 
համակարգում հնարավոր է 
ստանալ առավել մեծ 
ճշգրտությամբ հաշվարկներ: 
Այսպիսով բոլորովին 
անիմաստ է համակարգչում 
տեղադրել 3 GB-ից ավելի RAM և 
օգտագործել 32 բիթանոց 
օպերացիոն համակարգ: Եթե 
Ձեր համակարգչի պրոցեսորը 
թույլ է տալիս օգտագործել 64 
բիթանոց օպ. համակարգ, ապա 
օգտագործեք միայն 64 
բիթանոց օպ. համակարգեր:

Категория: ԽՈՐՀՈԻՐԴՆԵՐ | Просмотров: 54488 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։