haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Փետրվար » 6 » ԻՆՉՈՒ՞ ՏԵՐԸՆԴՏԵՍԸ ԴԱՐՁԱՎ ՏՐԸՆԴԵԶ
13:15
ԻՆՉՈՒ՞ ՏԵՐԸՆԴՏԵՍԸ ԴԱՐՁԱՎ ՏՐԸՆԴԵԶ





ԻՆՉՈՒ՞ ՏԵՐԸՆԴՏԵՍԸ ԴԱՐՁԱՎ ՏՐԸՆԴԵԶ
Ինչու՞ Տերընդտեսը տոնվում է որպես տրընդեզ` անհասկանալի անվամբ ու բովանդակությամբ: Սա պարզելու համար եկեք գնանք պատմության խորքերը:

Հեթանոսական ժամանակներում բոլոր ազգերը, բացի Աբրահամի սերունդից, ունեին տարբեր աստվածություններ: Հին հայերը ևս պաշտում էին բազմաթիվ չաստվածների՝ արևի, ջրի, սիրո, ռազմի և այլն:

Պատմությունից գիտենք նաև, որ Տրդատ III-ի օրոք՝ 301թ.-ին, Հայաստանը առաջինն աշխարհում ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բայց, քանի որ դարերի հեթանոս հայերը չէին ընդունում նոր կրոնը, որոշվեց այդաստիճան չփոխել նրանց հին տոներն ու ավանդույթները, այլ նույնացնել դրանք քրիստոնեականի հետ:

Այսպես՝ գիտության չաստված Տիրին նվիրված կրակի պաշտամունքը նույնացվեց Քրիստոսին՝ Սիմոն Ծերունու մոտ բերելու դեպքի հետ:

Բայց Աստվածաշնչի այդ մասին հատվածում կրակի, կամ առավել ևս նրա վրայից թռչելու մասին ոչինչ գրված չէ: Ավելին, Աստվածաշնչի Բ Օրինաց 18:10 խոսքում գրված է.
Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող:

Այդ դեպքում ինչու՞ ենք մենք այդքան պարտաճանաչ կերպով ամեն տարի փետրվարի 13-ին թռչում կրակի վրայով: Ի՞նչ ենք հասկանում՝ դա անելով: Շատերն անում են դա, կարծելով, որ կրակն իրենց վշտերը, հիվանդություններն ու անհաջողությունները կվերցնի:

Սիրելի՛ հայ քրիստոնյա, դա կրակապաշտություն է: Միակը, ով կարող է ազատել քեզ վշտերից ու հիվանդություններից, դա իրական Աստված է, ում կարող ես դիմել պարզ հասկանալի բառերով, և պատասխանը չի ուշանա:

Ես կայացրել եմ իմ որոշումը. ես տոնելու եմ Տերընդտեսը՝ ոչ թե կրակի վրայով թռչելով, այլ Տիեզերքի Միակ Արարչին պաշտելով և Նրա խոսքն ուսումնասիրելով:
Իսկ դու կայացրե՞լ ես քո որոշումը. քեզ արարող Աստծուն ես պաշտելու, թե՞ կրակի չաստծուն...
Прикрепления: Նկար 1
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 4134 | Добавил: movgegecik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։