haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Ապրիլ » 18 » Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը
10:16
Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը

Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը

Փորձիր յուրաքանչյուր օր գոնե քառորդ ժամ Աստծուն ժամանակ տրամադրել: Յուրաքանչյուր օրն ունի 96 քառորդ ժամ (15 րոպե), դրանցից մեկը տրամադրիր Սուրբ Գրքին: Կարճ ժամանակ անց դու կարիք կունենաս քառորդ ժամից ավելիի:

Կարևոր չէ, թե օրվա որ ժամն ես ընտրում ընթերցանության համար, սակայն վաղ առավոտյան միտքն ավելի ընկալունակ է:

Աստվածաշունչը կարդա ուշադիր, առանց շտապելու: Կարդա` յուրաքանչյուր Խոսքի վրա խորհելով:

Ընթերցելիս աղոթիր Աստծուն, որ Նա լուսավորի քո միտքը: Հիշի՛ր, որ Աստվածաշունչը ոչ ոք չի կարող բացատրել այնպես, ինչպես հենց Ինքը` Հեղինակը:

Կարդա այնպես, կարծես գրված է հենց քեզ համար: Այն Աստծո պատգամն է քեզ ուղղված:  Եթե զգուշացումներ կան, մտածիր, որ դրանք հենց քեզ համար են, եթե խոստումներ կան, մտածիր դրանք հենց քոնն են:

Լավ է մատիտ ունենալ ձեռքիդ տակ` ընդգծելու այն տողերը, որոնք կդիպչեն սրտիդ. այսպիսով  հաջորդ անգամ այն հեշտությամբ կգտնես:

Ընթերցման ավարտից հետո կարդացածդ Աստծո հետ քննարկիր աղոթքի միջոցով:

Ամեն անգամ կանոնավոր կերպով կարդա ողջ Աստվածաշունչը:  Երբ ավարտես, սկսիր նորից կարդալ և ամեն անգամ այն նորովի «կբացվի» քեզ համար:

«Ցանվում է սերմը» գրքից

Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 2435 | Добавил: movgegecik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
avatar
1
ШАТ ЧИШТА
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։