haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Նոյեմբեր » 11 » «ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
18:11
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը անհավանական բացահայտում Է կատարել։ Պարզվում է՝ 2015 թվականին Թուրքիան Հայաստանին հումանիտար օգնություն Է ցուցաբերել։ Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ՀՀ կողմից ստացված մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել Է մոտ 5 հազար տոննա, որը կազմել Է մոտ 50 մլն դոլար։ Պարզեցինք, որ Թուրքիայից Հայաստանի ստացած մարդասիրական օգնությունն իր մեջ պարունակել Է կաուչուկ, պլաստմասսա, ռետին և նմանատիպ այլ իրեր։ Սակայն ամենաարտառոցն ու խնդրահարույցն այն Է, որ հայրենի պետական կառույցները՝ ի դեմս կառավարության և ԱՎԾ-ի, իրար հակասող տեղեկություններ են տրամադրում։ ՀՀ կառավարությունը «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան՝ կտրականապես հերքեց Թուրքիայից օգնություն ստանալու հանգամանքը. «Թուրքիայի կողմից ոչ մի օգնություն, ինչպես նաև փոխադարձ օգնություն չի եղել»։ Ստեղծված հակասության մեջ այդպես Էլ անհայտ Է մնում իրականությունը»,–գրում է թերթը։
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Просмотров: 1078 | Добавил: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։