haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Փետրվար » 6 » Կարո՞ղ եմ ապրել կողքինիս համար...
13:32
Կարո՞ղ եմ ապրել կողքինիս համար...
Կարո՞ղ եմ ապրել կողքինիս համար...

Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար ,
Ուրեմն այո ՛ Աստծո զավակ ես ,

Կարո՞ղ ես պարել կողքինի՛դ համար ,
Եթե անգամ նա մի խեղջ ու տկար ,
Աղքատ հագուստով , քեզ ձանձրացնում է անթիվ հարցերով ,
Երբեք չի՛ փայլում բարձր խոսքերով , չե՜ն էլ նկատում ,
Ու կողքին կանգնելն անգամ տհաճ է թվում․․․

Կարո՞ղ ես ապրել կողքինի՛դ համար ,
Եթե անգամ նա շատ բա՜րձր է դիրքով ,
Շրջապատում են մարդիք անհամար ,
Նա միշտ փայլում է ճոխ հագուստներով ,
Լի ընծաներով , մեծ գիտությունով ,
Չի էլ նկատում քո գոյությունը ,
Անու՛նդ անգամ հիշել չի կարող։

Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար ,
Հենց այն պատճառով , որ նրա համար
Մեր Տե՛րն է խաչվել ՝ մեզ պատվիրելով ՝
Սիրել կողքինին մեր անձի՛ նման։

Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար ,
Զուտ գիտակցելով , որ իր ապրելով քե՛զ ես ապրեցնում ,
Ու եթե անգամ քո ժամանակը քե՛զ չի հերիքում ,
Քո ցավող սիրտը նրա ցավով է հաճախ բաբախում ,
Ուրախությունից ցնծու՛մ է հոգիդ ,
Երբ փրկության լույսն է նրանում վառվում ,
Երբ օրհնվում է , պարգևով օծվում
Տիրոջ խոսքի մեջ իր խոնարհությամբ վերելք է ապրում։

Կարո՞ղ եմ ապրել կողքինի՛ս համար ,
Լավ գիտակցելով , որ ե՛ս էլ , նա՛ էլ մե՛կ ենք Տիրոջով․․․

Թե Տերը օգնի և առաջնորդի՝ կարո՛ղ ենք ապրել կողքինի համար․․․

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան
Прикрепления: Նկար 1
Категория: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | Просмотров: 2446 | Добавил: movgegecik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։