haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հունիս » 26 » ԿԾՈԻ ՀՈԻՄՈՐ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՄԵՆ ՄԻԼՅԱՆ
14:10
ԿԾՈԻ ՀՈԻՄՈՐ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՄԵՆ ՄԻԼՅԱՆ

Ապարանցուն հարցնում են ,- <<Որնա՞ քո սիրած շորը>> 
պատասխանումա,- <<Տեղաշորը>>:

Ամուսինը Նյու Յորքից գրում է կնոջը. Սիրելիս, այս ամիս չեմ կարող գումար ուղարկել: Փոխարենն ուղարկում եմ 100 համբույր: Կինը պատասխանում է. Սիրելիս, շնորհակալություն 100 համբույրի համար: 
Ահա ծախսերի հաշվետվությունը. 
1. Փոստատար` 2 համբույր: 
2. Փչացել էր հոսանքի հաշվիչը: Վարպետը համաձայնեց սարքել միայն 10 համբույրով: 
3. Տան տերն ամեն օր գալիս է իր համբույրի հետևից: 
4. Խանութպանը միայն համբույրով մթերք չի տալիս... 
Սիրելիս, չմտածես, մինչև ամսվա վերջ դեռ 35 համբույր կա: 
                  *** 
Ուսուցչին հարցնում են. 
– Նշեք երեք պատճառ, որոնց համար դուք սիրում եք ձեր մասնագիտությունը: 
– Հունիս, հուլիս, օգոստոս: 
                  *** 
– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն: 
– Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել: 
                  *** 
Կինը` ամուսնուն. 
– Ինչ ես կարծում գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա մեր տխուր ամուսնական կյանքը: 
– Անիմաստ է, ես արդեն մի քանի անգամ փորձել եմ: 

Քյավառցին խմելու հաջորդ օրը զարթնում ա,նայում ա հայելու մեջ ու ասում ա. 
-արա,ես քեզ չեմ ճանաչում,բայց հիմա քեզ կթրաշեմ: 
                  *** 
Կյանքը կապիկներով լցված ծառի նման ա:Ով վերևից ներքև ա նայում`միայն ուրախ դեմքեր ա տեսնում, իսկ ներքևից վերև նայողները` միայն կարմիր քամակներ: 
                  *** 
Հայը աշխատում ա ու եթե վարձատրում են`լավ ա:Ամերիկացին աշխատում ա,եթե լավ են վարձատրում: 
                  *** 
-Հայրիկ,բոլոր հեքիաթներն են սկսվում "լինում է չի լինում" խոսքերով? 
-Չէ բալես,ամենալավ հեքիթները սկսվում են`"Եթե ընտրություններում դուք ձեր ձայնը տաք ինձ" խոսքերով : 
                  *** 
Երևանի գազանանոցից փախել է սոված փիղը`դուրս սողալով ճաղավադակի միջով: 
                  
                  *** 
"Նախկին դատախազը փնտրում է աշխատանք,ինտիմ չառաջարկել:" 

Ապարանցուն հարցնում են. 
-Ինչպե՞ս է ռուսերեն «ձուկ»: 
Պատասխանում է. 
-Рыба 
-Իսկ «ձկներ» 
-Ребята!!! 

                   ***

Մի մարդու կինը հիվանդանում է: Ամուսինը անասնաբուժի է միայն գտնում բերում: Անասնաբուժը ասում է. 
- Վիճակը լուրջ է, եթե երկու օրից չվերականգնվի կմորթեք… 
*** 
Հիվանդը բժիշկին. 
– Բժիշկ, չեմ կարողանում քնել, ինչ անեմ։ 
– Մինչև 3 հաշվի։ 
– Այդքան քիչ,– զարմաված հարցնում է հիվանդը։ 
– Դե եթե մինչև ամենաշատը 4 անց 15 հաշվելը չօգնի այն ժամանակ դեղ կգրեմ,– պատասխանում է բժիշկը։ 
*** 
Մի կին գնում է բժշկի. 
- Բժիշկ ջան, ի՞նչ անեմ, ամուսինս ինձ բավարարում է, ընկերս` նույնպես, բայց էլի ուզում եմ: 
Էս բժիշկը գլուխը տարուբերում է ու ասում. 
- Տարօրինակ է, շա՜տ տարօրինակ: 
Էս կինն էլ թե. 
- Այ բժիշկ ջան, դու ինձ մի տեղեկանք տուր, որ ես տարօրինակ եմ, թե չէ բոլորն ինձ ասում են անբարոյական: 
*** 
Վանեցու կինը հիվանդանում է, երկար ժամանակ մտածում են իրանք կբուժեն, էլ բժշկի վրա փող չծախսեն։ Բայց տեսնելով, որ կնոջ վիճակը գնալով վատանում է՝ ամուսինը որոշում է գնա 
բժիշկ կանչի ու տնից դուրս գալիս ասում է. 
– Կնի՜կ, որ զգաս մեռնում ես, լամպը կհանգցնես։ 
*** 
Գժանոցի պատին մեքենայի նկար կա,բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացեն,իսկ մի հատ էլ գիժ հեռու նստած ծիծաղումա:Բժիշկները հարցնում են. 
-Ինչու ես ծիծաղում? 
Ասումա… 
-Սրանք ուզում են դուռը բացեն,բայց խաբար չեն ,որ բանալիները իմ մոտա 
*** 
Բազկաթոռին թողնելով նստած այցելուին՝ ատամնաբույժը դուրս է գալիս սենյակից ու սկսում անհանգիստ դեսուդեն գնալ, քորել գլուխը։ Ծխախոտ է կպցնում և անմիջապես դեն նետում։ Բուժքույրը հարցնում է. 
– Ի՞նչ է պատահել։ Ծա՞նր դեպք է։ 
– Ծանրագույն. այցելուն անթիվ-անհամար փող ունի ու ո՛չ մի անառողջ ատամ։ 
*** 
Հոգեբուժարան. բժիշկը՝ հիվանդին. 
-Ես ձեզ մոտ մեծ առաջընթաց եմ նկատում: 
-Առաջընթա՞ց: Լավ էլի 6 ամիս առաջ ես Նապոլեոնն էի, իսկ հիմա՝ ոչ մեկ: 
*** 
Նա չէր կարողանում աչք կտրել նրանից: Ստիպված կտրեց նրա ականջները: 
*** 
– Բժիշկ, ես ձեզ որերորդ անգամ եմ բացատրում, որ իրոք հիվանդ եմ։ 
– Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք դա ներշնչել եք։ Դուք առողջ եք։ 
– Բայց ես ինձ վատ եմ զգում։ 
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ես առողջ եմ, ես առողջ եմ», և ձեզ շատ լավ կզգաք։ 
– Լավ, շնորհակալություն։ Ես գնացի։ 
– Սպասեք, բա չե՞ք վճարելու։ 
– Դա ձեր կասկածամտության հետևանքն է, բժիշկ։ Ինքներդ ձեզ կրկնեք. «Ինձ վճարել են, ինձ վճարել են», և բարձր տրամադրություն կունենաք

Ապարանցին հարսին բերումա տուն ու մի քանի ամիս հետո մտածումա հարսանիք անի թե չէ 
*** 
Ապարանցին քիլերա վարձում , որ իրենց տան կաֆել մետլախը խփի 
*** 
ապարանցին ընգնում ա դժոխք ասում ա ոտս խերով լինի 
*** 
Ապարանցուն հարցնում են տարին քանի ամիս ունի ասումա տարին 12 ամիս սարում եմ լինում ինչ իմանամ 
*** 
Ապարանում հողի տակից մարդու գանգ են գտնում, հետազոտում են, տեսնում, որ ամենալավ պահմտոցի խաղացողինն էր: 
*** 
Հիսուսը Քրիստոսը որոշումա գալ ապարանցու մոտ, տեսնի իրեն կճանաչի: Առաջին պատահածին հարցնում է. 
- Ես ո՞վ եմ: 
- Վարդանի պապն ես: 
- Չէ… 
- Ուրեմն Վարդանի հերն ես… 
- Չէ… 
- Վարդանի բարեկամներց ես… 
Հիսուսը առթեն ջղայանացած՝ 
- Բայց ինչի՞ հենց Վարդանի՛… 
Ապարանցին խեղճացաց. 
- Դե ձեր նկարը Վրդանենց տան պատիցա կախած… 
*** 
Ապարանցի երեխան ծնողներին հարցնում է 
Մեղրամիսի ժամանակ ես էլ էի՞ ձեր հետ 
Հայրը պատասխանում է 
Գնալուց իմ հետ էիր, գալուց մամայիտ 
*** 
Ապարանցին հայելու դեմը չինգաչունգ է խաղում ու վերջում կրվում է։ 
*** 
– Ապարանցին մտնում է եկեղեցի, մոմ վաճառողը ասում է մոմ առ, ասում է մերսի ես ֆանար ունեմ։ 
*** 
– Ապարանիցին ճակատը էնքան է քորում , ճակատագիրը ջնջվում է։ 
*** 
– Ապարանցին ընկնում է ջուրն ու ասում՝ դե քշի տուն։ 
*** 
– Ապարանցին էշին գրկած գնում է, ասում են էդ ինչի չես նստում ինքը տանի քեզ, ասում է ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում: 
*** 
– Ապարանցին ուզում է ինքնասպան լինի. սկզբից մի ոտքին է կրակում, որ չփախնի հետո նոր կրակում գլխին։ 
*** 
– Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանի քանի որ շատ ունեն։ Սինիյով խնձորները ձեռներին գալիս են ու աղջկա տատը հեռվից տեսնելով ասում է, վայ աչքերս քոռանա էրեխուն քրքրել են։ 
*** 
– Ապարանցին երեխային տանում է դպրոց ու զգուշացնում, որ մինչև mp3, wma ու divx կարդալ չսովորի տուն չգա։ 
*** 
– Ապարանցին ոսկե ձկանը տալիս է ոսկերիչին ու պատվիրում մի կարգին տեսքով վզնոց սարքի։ 
*** 
– Ապարանցին հեռաղոսի վրա գազ է դնում որ քիչ փող գրի։ 
*** 
– Ապարանցու էշը ընկնում է ձորը, մի շաբաթ «սև արկղն» են ման գալիս։ Այն վերծանելուց հետո պարզվում է, որ էշ–էշ եկել ընկել է ձորը։ 
*** 
– Ապարանցուն հարցնում են արևն ինչի համար է, պատասխանում է՝ երդվելու։ 
*** 
– Պարզվում է, որ երբ Նոյը իջել է ցամաքի վրա, ապարանցիներն են եղել առաջինը դիմավորողների մեջ, կարծելով կրկես է եկել։ 
*** 
– Ապարանցին առավոտյան տեսնում են փողոցում վազող զեբրին ու ուրախացած ասում, էս մեր հարևան Մոսոյի թոռն է հաստատ, որ մարիակ էր ծառայում։ Էս ինչ ել շուտ են օտպուսկ թողել։ 
*** 
– Ապարանցին դասերը սովորում վերջացնում է ու մատին նշան է անում, որ չմոռանա։ 
*** 
– Ապարանցուն հարցնում են մի սառը զենք ասա։ Ասում է՝ ձնագնդիկ։ 
*** 
– Ապարանցին ձեռքը մտցում է կիսլատայի մեջ, հանում տենում է չկա։ Միանգամից գլուխն է մտցնում, որ գտնի։ 
*** 
– Ապարանցին գնում է մարմնավաճառի մոտ։ Գինը վճարելուց հետո մարմնավաճառը սկսում է կրքոտ համբուրել։ Ապարանցին թե, սիրուն ջան, որ էդքան սիրում էիր, փողը ինչի՞ վերցրեցիր։ 
*** 
– Ապարանցուն ասում են հեռախոսիդ համարը ասա, ասում ա երեք մեկ մեկ, մեկ-մեկ էլ երեք: 
*** 
– Ապարանցուն ասում են ինչու կոմպոտի մեջի կորիզները չես ուտում, ասում է գլուխս բանկի մեջ չի մտնում։ 
*** 
– Ապարանցուն հարցնում են ինչու՞ ես տղայիդ անունը «պապա» դրել։ Պատասխանում է, բա հորս անունն ա։ 
*** 
Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն։ 
*** 
Էս աբարանցիները պակետի խանութ են բացում , ռեկլամին չեն իմանում ինչ ասեն , գրում են տեղադրումը և ԱՌԱՔՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ 
*** 
Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանի քանի որ շատ ունեն։ Սինիյով խնձորները ձեռներին գալիս են ու աղջկա տատը հեռվից տեսնելով ասում է, վայ աչքերս քոռանա էրեխուն քրքրել են։ 
*** 
Կախարդը Պլանքաշին, ալկագոլիկին ու գոմիկին բռնումա ասում -սրանից հետո եթե դուք ձեր սիրած զբաղմունքով նորից զբաղվեք ուրոմն դուք կմեռնեք: Սրանք գնում են մեկել ճանապարհին ալկագոլիկը օղիա տեսնում վեկալում խմում մեռնում, մնացածը շարունակում են ճանապարհը, մի քիչ գնալուց հետո պլանքաշը նարկոտիկա տեսնում կռանումա որ վեկալի գոմիկը մեռնումա։ 
*** 
Գեներալը գալիս է զորամաս ստուգման(դե պռավերկա էլի ) ): Ամեն ինչ նորմալա, ամեն ինչ լավա, վերջում իր խոսքնա ասում. 
- Ամեն ինչ լավա, բայց վատա որ կանայք չկան: 
- Դե պարոն գեներալ, դրա համար պահեստում էշ ենք պահում 
Մտավ գեներալը պահեստ, մի քիչ մնաց ու շորերը ուղղելով դուրս եկավ: 
- Լա՜վ էր: 
- Բայց պարոն գեներալ, մենք այդ էշով գնում ենք գյուղ կանանց հետևից։ 
*** 
Շատ լավն էր Միլենա ջան, ես էլ նման մի անեկդոտ գիտեմ: Պուտինը, Քոչարյանը և Ալիեվը գնում են ռեստորան, որտեղ նրանց ոսկե բաժակներով են գինի հյուրասիրում: Պուտինը գաղտնի ոսկե բաժաը դնում է գրպանը, Ալիեվը չի տեսնում, բայց Քոչարյանը տեսնում է ու բան չի ասում: Նա էլ է թաքուն ոսկե բաժակը դնում գրպանը, բայց Ալիեվը տեսնում է ու ասում` Քոչարյան, էս ինչ արեցիր: Քոչարյանն ասում է` հեչ, ֆոկուս եմ անում, հեսա Պուտինի գրպանից կհանեմ: 
*** 
Բուշը, Պուտինն ու Սարգսյանը ինքնաթիռով գնում են, մեկ ել խուճապահար ներս է մտնում օդաչուն և հայտարարում վոր ինքնաթիռը վթարի է ենթարկվում ու ասւմ, որ ինքնաթիռում միայն մեկ օդապարիկ կա որոշեք թե որ մեկին կհասնի. Բուշն ասումա որ աշխարհում միակ կարգ ու կանոն հաստատողը ինքնա և մենակ ինքը պետքա փրկվի: Պուտինն ասումա որ ռազմական տեխնիկայի միակ տիրակալը ինքնա և մենակ ինքը պետքա փրկվի: Սարգսյանն ել առաջարկումա քվերակություն անելու միջոցով պարզեն թե ով կփրկվի: Քվերակություն են անում Սարգսյանը հաղթումա օդապարիկը վերցնումա ու թռնում: Մի քիչ անց Բուշն ասումա Պուտինի. – մենակ մի բան չհասկացա ես ինքնաթիռում ընդամենը 4 հոգի կա, ետ որտեղից 64 ձայն հավաքեց: 
*** 
Հայը,թուրքը,վրացին ճանապարհով գնում են:Հանդիպում են վիշապին.Էս վիշապը թե… 
- Ով էս սարը հելնի նրան չեմ ուտի,ով չհելնի նրան կուտեմ: 
Թուրքնա հելնում մեկել ճամփի կեսից լսումա չգաս կուտեմ,չգաս կուտեմ վախից ընկնումա:Թուրքին ուտումա: Հաջորդը վրացինա հելնում էլի կեսից լսումա չգաս կուտեմ,չգաս կուտեմ էլի ընկնում,էլի վիշապը ուտումա: Գալիսա հայի հերթը հայը բարձրանումա էլի կեսից լսումա չգաս կուտեմ,չգաս կուտեմ հայը ասումա. "բարձրանամ տենամ ընդե ինձ ով ա ուտելու???”Հելնում ա տենում էնտեղ միատ պառավ նստած խլինքին ասում չգաս կուտեմ չգաս կուտեմ: 
*** 
Մի օր խմող Մկոին հարցնում են. 
- Ինչնես ավելի շատ սիրում. Պիվա թե զոքանչիտ? 
- Երկուսին էլ, սեղանի վրա, սառը վիճակում: 
*** 
Փարիզում կոնյակների ցուցահանդեսի ժամանակ, հայկական 3 աստղանի կոնյակը գրավումա առաջին տեղը, իսկ 5 աստղանին նույնիսկ մրցանակակիրների մեջ չեղավ: 
- Ինչու այդպես ստացվեց? – հարցնում են հայ այգեգործերին. 
- Մենք էլ ենք զարմանում! Նույն բոչկայից էլ լցրել էինք. 
*** 
ֆիլմի մեջ դերասանի գլխին հրացան են պահել. 
- լավելի մի սպանեք, լավելիիիի 
Նա վախենում էր քանզի կզրկվեր հետագա դերասանական աշխատանքից տվյալ կինոյում: 
*** 
Ազգային Ժողովի հավաքարարին ասում են ինչքանես ստանում ասումա 30.000 դրամ, ասումա արի ինձ մոտ աշխատի, ավելի կվճարեմ, 40.000 կտամ: 
Հավաքարարը մտածում մտածում ասումա 
– ախր 10.000 դրամի համար քաղաքականությունը չեմ ուզում թողեմ է: )))) 
*** 
Վարդանիկը գալիս է տուն ու մորն ասում . 
-Մամ նոր տատիին տեսա, 
Մայրն ասում է. 
-Այ տղա,ես քեզ չեմ ասել ծառի տակը խորը չփորես??? 
*** 
Ավտոտեսուչը` վարորդին. 
-Ձեր վարորդական իրավունքը: 
-Խնդրեմ: 
-Ներեցե’ք, բայց նկարի հետ կապված խնդիր կա: 
-Ի՞նչ խնդիր, ահա ե’ս, վերևի շարքում, աջից երրորդը.. 
*** 
Բուհի քննությունից կտրված ուսանողը, փողոցում կանգնաց լաց է լինում: Մեկ ել այդ պահին մի հատ գնդապետ է անցնում, և տեսնելով ուսանողին հարցնում է` 
- Տղա ջան, ի՞նչէ պատահել… 
- Քնությունից եմ կտրվել… 
- Հետո՞ ինչ կտրվել ես, բա զինվորը կլացի՞… 
*** 
Մի հայ փողոցում ծեծում էր մի հրեայի: 
-Ինչո՞ւ ես ծեծում,- միջամտեցին անցորդները: 
-Ախր սրանք էին, որ խոշտանգեցին ու խաչեցին Քրիստոսին,- հևալով պատասխանում է հայը: 
-Բայց չէ՞ որ դա տեղի է ունեցել հազարավոր տարիներ առաջ: 
-Ես միայն երեկ իմացա այդ մասին,- արդարանում է հայը: 
*** 
Կինը. 
- Հիմարի մեկը, անբան, ամբոխչ կյանքս, ջահելությունս նվիրեցի քե՛զ, իսկ դու անբանի մեկը դուրս եկար… 
Ամուսինը 
- Այ կնի՜կ, հերիքա դիպլոմիտ հետ խոսաս… 
*** 
Առավոտյան տղան ասում է մայրիկին. 
- Մամ, լավ էլի, այսօր դպրոց չգնամ: 
- Ինչու? բալես: 
- Էն Գուրգենը էլի պիտի ոտք պահի,Էն Կարոն էլի պիտի կնոպկա դնի տեղիս, մամ չգնամ էլի: 
- Չէ’, բալես , դու տղամարդ ես, համ ել դպրոցի տնօրենն ես, ոնց կլինի դու դպրոց չգնաս… 
*** 
Հայը,թուրքը,վրացին ընկնում են դևի ձեռքը,դևը նախապես հային ուտում ա 
*** 
Մի հատ տղա զանգումա իրա գյուղացի ընկերուհուն, ասւմա "Կյնաք”: Ընկերուհինել էլ ասումա "Կյալիս եք եկեք” …. 
*** 
Մի հաշիշամոլ նստած է ծովափին: Մոտենում է մի մարդ ու հարցնում. "Ախպեր ջան, ուզում եմ լողամ, բայց լողալ չգիտեմ: Կարող ա իմանաս, ջուրը խորն ա”? 
Հաշիշամոլը . ” Ախպեր ջան, չգիտեմ խորն ա, թե չէ, բայց նոր մի հատ բադ անցավ, այ ստէղից էր ‘ (գոտկատեղը ցույց տալով) 

Просмотров: 791712 | Добавил: armen-mily | Рейтинг: 0.7/6
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։