haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Փետրվար » 6 » Մաղադանոսն օգտակա՞ր է առողջության համար Վրեժ Հովսեփյան
13:02
Մաղադանոսն օգտակա՞ր է առողջության համար Վրեժ Հովսեփյան
Այն մասին, որ կանաչին օգտակար է առողջության համար, բոլորն էլ երեւի թե լսել են: Բայց քչերը գիտեն, թե հատկապես ինչումն է դրա օգտակարությունը: Ձեզ կպատմեմ, թե ինչով է օգտակար մաղադանոսը: 1. Տեսողություն եւ ատամներ Մաղադանոսը մեծ քանակությամբ А վիտամին է պարունակում, որի շնորհիվ այն շատ օգտակար է տեսողության համար: Մաղադանոսը նաեւ ավելի է սպիտակեցնում ատամները, քանի որ այն պարունակում է ատամի էմալը նրբորեն սպիտակեցնող եւ ատամներն ամրացնող օրգանիկ թթուների մեծ քանակություն: 2. Արյուն 100 գրամ մաղադանոսը պարունակում է 5.5 մգ երկաթ, ուստի այն պարզապես անհրաժեշտ է անեմիա ունեցող մարդկանց համար. այն կօգնի «բարձրացնել» հեմոգլոբինը: 3. Ճնշում Քչերին է հայտնի, որ մաղադանոսը նաեւ օգնում է կարգավորել ճնշումը: Բանն այն է, որ մաղադանոսը մեծ քանակությամբ կալիում է պարունակում (100 գրամ մաղադանոսի մեջ 1 գրամ), որը միզամուղային ազդեցություն ունի եւ օգնում է իջեցնել ճնշումը: Մաղադանոսի մեջ պարունակվող վիտամինները նաեւ ամրապնդում են անոթները: 4. Իմունիտետ Մաղադանոսը հարուստ է С վիտամինով, որն օգնում է ամրապնդելու օրգանիզմը եւ պաշտպանում է բջիջները վնասներից: Ավելին, А, С եւ Е վիտամին-հակաօքսիդանտները պաշտպանում են բջիջները վաղաժամ ծերացումից: Իսկ ֆոլաթթվի մեծ քանակության առկայությունն օգնում է պահպանել բջիջների բաժանումն ու թարմացումը, որը հատկապես կարեւոր է հղիության դեպքում: 5. Նյութափոխանակություն Մաղադանոսը հարուստ է նաեւ բջջանյութով, որն օգնում է օրգանիզմից դուրս հանել տոքսինները եւ արագացնել նյութափոխանակությունը: Հենց այս հատկանիշի շնորհիվ մաղադանոսն օգնում է նիհարելու դեպքում: Հարկ է նաեւ նշել, որ մաղադանոսը պահպանում է իր օգտակար միջոցների մեծամասնությունը ոչ միայն անգամ սառեցման եւ չորացման, այլեւ եփելու դեպքում: Ուստի նույնիսկ ձմռանը աղցանների մեջ կարելի է չորացրած մաղադանոս ավելացնել. այն ամեն դեպքում շատ օգտակար կլինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan
Категория: ԽՈՐՀՈԻՐԴՆԵՐ | Просмотров: 1163 | Добавил: Blognews | Рейтинг: 0.8/8
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։