haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Հուլիս » 9 » ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԳԱՆԳՈՎ ԵՒ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՏԱՄՆԱՇԱՐՈՎ ԿՆՈՋ ԿՄԱԽՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
14:12
ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԳԱՆԳՈՎ ԵՒ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՏԱՄՆԱՇԱՐՈՎ ԿՆՈՋ ԿՄԱԽՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Մի խումբ հնագետներ մեքսիկական Սան Խուան Եվանգելիստա քաղաքում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են կնոջ 1.600-ամյա կմախք, որն ունի մի շարք ուշագրավ առանձնահատկություններ: Ինչպես նշում է The Daily Mail-ը, ըստ մասնագետների, կնոջ գանգոսկրն ունի մարդկային ցեղին ոչ բնորոշ ձև: Բացի այդ, դրա վրա շատ լավ պահպանվել են ատամները, որոնց վրա, ի զարմանս հնագետների, կան զարդեր: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ կնոջ ստորին ատամնաշարի առջևի ատամներից մեկի փոխարեն դրված է կանաչ քարից պատրաստված «իմպլանտ»: Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ կնոջ կմախքային առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ նա տվյալ տեղանքից չէ ու եղել է օտարերկրացի: Ըստ մասնագետների՝ մահվան պահին կինը եղել է 35-40 տարեկան: Ենթադրվում է, որ նա զբաղեցրել է սոցիալական բարձր դիրք:
Категория: Անկախ լրատվական | Просмотров: 94004 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0