haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Հոկտեմբեր » 17 » ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՒԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՊԵՍ ԿԱՍԿԱԾՅԱԼ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎԱՐՈՐԴԸ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
15:16
ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՒԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՊԵՍ ԿԱՍԿԱԾՅԱԼ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻ ՎԱՐՈՐԴԸ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում շարունակվում է Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Մերսեդես Բենց» մակնիշի 50 AA 515 համարանիշով ավտոբուսի՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեականի գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, և քննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ ՔԿ նախագահին։ Քննչական կոմիտեն, հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը դեպքի վերաբերյալ, տրամադրել է որոշ տեղեկություններ ՌԴ իրավասու մարմինների վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ՝ այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը։ Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04։10-ի սահմաններում. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել է ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասը բախվել է առջևում կայանված «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով մահացել է ավտոբուսի վարորդը և 4 ուղևոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի։ ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ), ստեղծվել քննչական խումբ։ Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել տարբեր անձինք, նրանց թվում՝ ավտոբուսի 26 ուղևոր։ Քրեական գործով հարցաքննվել է նաև «Սկանիա R420LA4X2HNA» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ որպես կասկածյալ։ tert.am Anna L.
Категория: Անկախ լրատվական | Просмотров: 1960 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։