haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Հոկտեմբեր » 16 » Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ) Տեր Համբարձում Դանիելյան
21:24
Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ) Տեր Համբարձում Դանիելյան
Պրոֆեսորը մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը: Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին: -Ինչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը: Ուսանողները սկսում են մտածել; Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը ոչ-ոչ 300 գրամ,-լսարանում լսվում են տարբեր կարծիքներ: -Իրականում ես չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն, չեկ կարող ասել , բայց հարցը դա չէ, այլ այն թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում: -Ոչինչ,-պատասխանեցին ուսանողները: -Իրոք, ոչ մի վատ բան չի լինի:Իսկ ինչ կլինի եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ: -Ձեր ձեռքերը կսկսի ցավել: -Իսկ եթե այն պահեմ 1 օր: -Ձեր ձեռքերը կքարանան, մկանները կսկսեն ցավել, և նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ: -Ըստ ձեզ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ մի ամբողջ օրը: -Իհարկե ոչ,-պատասխանեցին ուսանողները: -Իսկ ինչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք: -Պարզապես բաժակը դրեք սեղանին,-ուրախ պատասխանում է մի ուսանող: -Այո,- պասախանում է պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ:Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին:Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել:Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ հաշմանդամության կհասցնի: Կարող եք մտածել խնդիրների մասին, բայց ըստ բնական օրենքի` դրա քաշը չի փոքրանում: Խնդիրները պահանջում են լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել ապա դիր մի կողմ, մոռացության մատնի այն, քանի որ այն կարող է ձեզ հաշմանդամ դարձնել: BlogNews.am
Категория: ՄՏՔԵՐ | Просмотров: 226 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։