haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Օգոստոս » 7 » Մտքեր, որոնք կստիպեն այլ կերպ մտածել
21:53
Մտքեր, որոնք կստիպեն այլ կերպ մտածել
Եթե խնդիրը լուծելի է, պետք չէ անհանգստանալ: Եթե անլուծելի է, մտահոգվելն անիմաստ է: Դալայ Լամա Եթե նույնիսկ շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք ներդնում, արդյունքի հասնելու համար որոշակի ժամանակ է պահանջվում: Միևնույն է, երեխա չեք ունենա մեկ ամսում, թեկուզ դրա համար հղիանա 10 կին: Ուորեն Բաֆեթ Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է մարդու դուռը, բայց մարդը շատ հաճախ այդ պահին նստած է լինում մոտակա գարեջրատանը և չի լսում թակոցները: Մարկ Տվեն Աղքատ, անհաջողակ, դժբախտ և վատառողջ է այն մարդը, ով հաճախ է օգտագործում վաղը բառը: Ռոբերտ Կիյոսակի Մեծահասակները երիտասարդներին խորհուրդ են տալիս խնայել գումարները: Վատ խորհուրդ է: Մի՛ խնայեք: Ներդրումներ կատարեք Ձեզ վրա: Ես մինչ 40 տարեկանը կյանքում ոչ մի կոպեկ չեմ խնայել: Հենրի Ֆորդ Մեր ամենամեծ թերությունն այն է, որ շատ շուտ ենք հանձնվում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղին անընդհատ և ևս մեկ անգամ փորձելն է: Թոմաս Էդիսոն Ծանր աշխատանքը ժամանակին չկատարած թեթև աշխատանքների կուտակումն է: Ջոն Մաքսվել Առավոտյան արթնանալով` հարցրու քեզ. «Ի՞նչ պետք է անեմ»: Գիշերը մինչ քնելը կրկին հարցրու. «Ի՞նչ արեցի ողջ օրը»:
Категория: ՄՏՔԵՐ | Просмотров: 35876 | Добавил: ----- | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։