haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հունիս » 20 » ՆԵՐՈՒՄ
07:31
ՆԵՐՈՒՄ


Ես ներեցի նրան ու շարունակեցի սպասել. լինելով ոչ միակը, ոչ ամենակարևորը, ոչ սիրելին…

Ու նրան թվաց, թե իմ սպասումի միակ պատճառը թուլությունն է…
Ես կարոտել էի նրան, ու հաշտվեցի ժամանակի մեջ չտեղավորվող միայնության հետ: Ու նրան թվաց, թե իմ կարոտի պատճառը դատարկության վախն է:
Ես տրվեցի նրան ու շարունակեցի անբիծ մնալ. լինելով ամենամեղավորը,ամենափխրունն ու դավաճանը: Ու նրան թվաց, թե իմ խելագարության պատճառը գարունն է…
Ես սիրեցի նրան ու մոռացա ատել. անտեսելով խաղն ու անտարբերությունը, չնկատելով անազնիվ կապվածությունն ու վրեժը: Ու նրան թվաց, որ իմ աստվածն իր անունն ունի:
Ես թողեցի նրան ու շարունակեցի հեռվից հիշել. լինելով մոռացված ու հին, կրելով անգամ ոչ լիիրավ «նախկին» անունը: Ու նրան թվաց, թե այսուհետ ես բավարարվելու եմ այդքանով:
Ես մերժեցի նրան ու թույլ տվեցի, որ ինձնից գնա` շարունակելով աղոթել նրա համար: Ու նրան թվաց, թե ինչ-որ տեղ էջերը շփոթել եմ…

Նրան ասեք, որ թուլությունը ներման հետ եզրեր չունի: Որ ներում են, երբ ամեն ինչ ավարտվել է: Նրան ասեք, որ կարոտից էլ կարելի է խելագարվել: Որ չեն սիրում մենակության վախից դրդված:
Նրան ասեք, որ այս անգամ ես գնում եմ… որ էլ իրեն ոչինչ չթվա…

 
Անգել Դայան
Просмотров: 365278 | Добавил: ----- | Рейтинг: 0.7/9
Всего комментариев: 0