haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Մարտ » 16 » Քանդելով կենդանիների բները` լուսանկարիչը հայտնաբերել է 700-ամյա քարանձավ
14:42
Քանդելով կենդանիների բները` լուսանկարիչը հայտնաբերել է 700-ամյա քարանձավ

Որոշելով պարզել, թե ուր են տանում հողի մեջ փորված բները, Անգլիայի Շրոպշիր քաղաքում ապրող լուսանկարիչ Մայքլ Սքոթը ստորգետնյա հնագույն քարանձավ է հայտնաբերել: Պարզվել է, որ այն 7 դար առաջ կառուցել են տաճարական ուխտի (թամփլիերական) ասպետները:


Տաճարական ուխտի (թամփլիերական) ասպետների քարանձավը
Քարանձավի չափերը ապշեցրել են լուսանկարչին:

Տաճարական ուխտի (թամփլիերական) ասպետների քարանձավը
Այստեղ նա գտել է պատկերասրահներ, արարողությունների ու ծիսակարգերի համար նախատեսված միջանցքներ ու սրահներ: Պարզվել է, որ մշակադաշտերի տակ փռված թունելի մուտքերը զմռսել են տեղի ֆերմերները 2012-ին, երբ տարատեսակ ենթամշակույթների ներկայացուցիչներն սկսել են հաճախակի այնտեղ այցելել:

Տաճարական ուխտի (թամփլիերական) ասպետների քարանձավը
Գիտնականները ևս իմացել են քարանձավի գոյության մասին, սակայն պատշաճ ուշադրություն չեն հատկացրել:

Տաճարական ուխտի (թամփլիերական) ասպետների քարանձավը
Միայն երբ Մայքլ Սքոթը հրապարակել է այս լուսանկարները, մեկ մ խորության վրա ավազից փորված ստորգետնյա շինությունն արժանացել է համապատասխան ուշադրության:

Տաճարական ուխտի (թամփլիերական) ասպետների քարանձավը։
Աղբյուր՝ mamul.am
Категория: ՀՐԱՇՔՆԵՐ | Просмотров: 1169 | Добавил: Mamul | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։