haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Դեկտեմբէր » 22 » Քնելուց առաջ գաջեթների օգտագործումն ազդում է երեխաների քնի որակի վրա. հետազոտություն
12:41
Քնելուց առաջ գաջեթների օգտագործումն ազդում է երեխաների քնի որակի վրա. հետազոտություն

Երեխաները, որոնք քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից ու պլանշետներից, երկու անգամ ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան այն երեխաները, որոնք դրանցից չեն օգտվում: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները, հաղորդում է Lenta.ru-ն:


Գիտնականները 20 հետազոտություն են վերլուծել, որոնց մասնակցել է 6-19 տարեկան ընդհանուր առմամբ 125 հազար երեխա: Պարզվել է, որ քնելուց առաջ գաջեթների օգտագործումը բերում է անքնության ու ցերեկային քնկոտության: Ընդ որում` նույնիսկ սարքերի առկայությունը ննջասենյակում կարող է ազդել քնի որակի վրա, քանի որ երեխաները միշտ պատրաստ են պատասխանել հաղորդագրություններին և սպասում են, որ ինչ-որ մեկը կգրի նրանց:


Հետազոտողների խոսքերով`գաջեթների աճող ժողովրդականությունը կբերի երեխաների քնի հետագա վատթարացմանը: Այս խնդիրը կարելի է լուծել` քչացնելով սարքերի հասանելիությունը երեխաների համար և խթանելով քնելուց առաջ ճիշտ պահվածքը:

Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 2547 | Добавил: ----- | Рейтинг: 1.2/8
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։