haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հոկտեմբեր » 13 » Քսան գործողություն, որոնք պետք է անել 30 տարեկանում
12:09
Քսան գործողություն, որոնք պետք է անել 30 տարեկանում

Երբ մարդիկ արդեն 50 տարեկան են դառնում, զղջում են, որ իրենց կյանքի կարեւոր 20 տարիները ճիշտ չեն անցկացրել ու լիովին չեն վայելել դրանք։ Ահա թե ինչ գործողություններ
պետք է անել 30 տարեկանում։




 

1. Չծխել, իսկ եթե արդեն սկսել եք, ուրեմն պետք է հրաժարվել այդ վնասակար սովորությունից

Եթե ընթերցում եք այս տողերը, ուրեմն հենց այս վայրկյանից պետք է հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից։ Ծխելը վաղ թե ուշ առողջական խնդիրներ է առաջացնում։ Հետեւաբար, եթե չեք ցանկանում քաղցկեղով տառապել (քանի որ ծխողների մոտ 50 %-ով ավելի մեծ է հավանականությունը այս հիվանդությամբ տառապել), դադարեք ծխել։

2. Առողջ սնունդ օգտագործեք

Դուք կարող եք մեծ գումար վաստակել, սակայն դրանով հնարավոր չէ առողջություն գնել։ Ուստի, հենց այսօրվանից հետեւեք ձեր սննդակարգին։ 

3. Լավ հարաբերություններ հարազատների հետ

Եթե զգում եք, որ ձեր հարազատների հետ շփումը չի ստացվում կամ հարաբերություններում ինչ-որ բան պակասում է ձեզ, ապա պետք է փորձել խոսել ու հասկանալ միմյանց։ Ընտանիքի անդամներից եւ հարազատներից ոչ մեկն ավելի լավ չի կարող ընդունել, խրախուսել, սփոփել ձեզ։

4. Առանց արեւապաշտպան քսուքի դուրս մի եկեք 

Եթե չեք ցանկանում կնճռոտ կամ ծերացած մաշկ ունենալ, ուրեմն հետեւեք այս խորհրդին։

6. Կանոնավոր կերպով մարզվեք

Եթե ակտիվ կյանք վարեք, մարզվեք, դուք մշտապես ավելի առույգ ու աշխույժ կլինեք։ Իսկ 50 տարեկանում բավականին գեղեցիկ կազմավածք կունենաք։

6. Գումար տնտեսեք

Պարզ է, որ սա բավականին պարզ ու հասկանալի խորհուրդ է, բայց 50 տարեկանում դուք միգուցե այլեւս գումար չվաստակեք։ Հենց այս ժամանակ օգնության կհասնի տնտեսված գումարը։ Եթե երիտասարդ տարիքից գումար կուտակեք, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի։

7. Գնահատեք այն, ինչ ունեք

Այն, ինչ այժմ ունեք, շատ կարեւոր ու էական նշանակություն ունի ձեր համար։ Եթե գնահատեք դա, միգուցե միլիոնատեր չդառնաք, բայց երջանիկ կյանքով կապրեք։

8. Մի հետաձգեք ձեր մտքերն ու նպատակները

Ցանկանում եք տուն գնել, երեխաներ ունենալ, բարձրագույն կրթություն ստանալ, կարիերա ստեղծել, ուրեմն արեք դա հենց այսօր։ Մոռացեք վաղը թողնելու մասին. որքան մեծանում եք, այնքան նվազում է հաջողության հասնելու հնարավորությունն ու մոտիվացիան։

9. Նորմալ քնեք

Նորմալ քնելը անհավատալի ազդեցություն կարող է ունենալ մարդու վրա։ Իսկ ո՞րն է համարվում նորմալ քուն։ Դուք պետք է քնեք կատարյալ մթության մեջ, քնելուց առաջ ոչինչ չդիտեք (ոչ հեռուստացույցով, ոչ էլ համակարգչով կամ հեռախոսով)  եւ նույն ժամին քնեք ու արթնանաք։

10. Հոգ տարեք ձեր ատամների մասին

Վերջապես գնացեք ատամնաբույժի մոտ։ Ատամների որոշ խնդիրներ անլուծելի են. ատամները վաղ թե ուշ սկսվում են թափվել, բայց դուք կարող եք դանդաղեցնել այդ գործընթացը։ Օրական երկու անգամ լվացեք ձեր ատամները ֆտոր չպարունակող ատամի մածուկով։ Չեք պատկերացնում, թե որքան կարեւոր է դա։

11. Հուշեր հավաքեք, ոչ թե իրեր

50 տարեկանում հաճելի հուշերը վերհիշելու ցանկություն է առաջանում։ Պատկերացրեք, թե ինչ տխուր է, եթե հիշելու ոչինչ չլինի։

12. Արժեքավոր պարգեւ տվեք մյուսներին 

Գտեք մի բան, որը կարող եք տալ ուրիշներ՝ երջանկացնելով նրանց։ Ի դեպ, դա պետք է անել մեծ սրտով ու ոգեւորությամբ՝ առանց ակնկալիքների։

13. Հետաքրքրասեր եղեք

Ամեն օր արկածներ ու նոր հետաքրքրություններ փնտրեք ձեզ համար։ Ռիսկի դիմեք, բայց այպիս, որ կարողանաք հաղթահարել այն։ Մեկնեք ճամփորդության, լուսանկարվեք, վայելեք կյանքի բոլոր հաճույքները։

14.Տարեկան 10 գիրք կարդացեք

Երիտասարդները շատ ժամանակ են հատկացնում համակարգչային խաղերին, բջջային հեռախոսներին, սակայն պետք է հասկանալ, որ դրանից ուղեղը չի զարգանում եւ ոչինչ չի փոխվում։ Իսկ գրքեր կարդալը օգնում է փոխել ձեր մտածելակերպն ու աշխարհայացքը։

15. Ճամփորդեք որքան հնարավոր է շատ

Կան մարդիկ, ովքեր չեն ճամփորդում, քանի որ վախենում են։ Սակայն եթե որոշել եք փոխել ձեր կյանքը, ուրեմն ճամփորդությունը լավագույն միջոցն է։ Որքան շատ վախ, այնքան ավելի քիչ կյանք։

16. Մեդիտացիա արեք

Մեդիտացիան մի շարք առավելություններ ունի. այն շատ ժամանակ չի պահանջում, սակայն փոփոխությունները, որոնք կատարվում են դրանից հետո, շատ մեծ ու կարեւոր են։

17. Բավական է համեմատեք ձեզ ուրիշների հետ

Երբ հասկանում եք, որ ի տարբերություն ուրիշների՝ խնջույքները հաճույք չեն պատճառում, պետք չէ մեղադրել ձեզ։ Պարզապես ինքնաճանաչման ու ինքնաիրացման նոր մեթոդներ ու միջոցներ է պետք գտնել։

18. Օրագիր պահեք

Կյանքի ամենակարեւոր դրվագների մասին պետք է գրել օրագրում, այլապես դուք կմոռանաք դրանք։ Կարող եք լուսանկարվել, եւ լուսանկարները պահել համակարգչում։ Օգտվեք նորագույն տեխնիկայի ձեզ ընձեռած հնարավորությունից եւ օգտագործեք այն։ Իսկ հետո դուք անպայման շնորհակալություն կհայտնեք ձեզ դրա համար։

19. Տուն գնեք

Սեփական տուն ունենալը բավականին մեծ ու էական նշանակություն ունի մարդու կյանքում։ Այն տնտեսված գումարը ծախսելու հիանալի տարբերակ է։

20. Ընկերներ ունեցեք

Գտեք այնպիսի մարդկանց, ովքեր կընդունեն ձեզ այնպիսին, ինչպիսին դուք իրականում եք։ Ընտրեք նրանց, ում հետ իսկապես հաճելի է շփվել ու զրուցել։



Նյութը NEWS.AM

Категория: ԽՈՐՀՈԻՐԴՆԵՐ | Просмотров: 98923 | Добавил: ----- | Рейтинг: 0.1/34
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։