haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Դեկտեմբէր » 25 » ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՆՇԵԼ Է ՍՈՉԻՈՒՄ ТУ-154 ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ www.tert.am
22:45
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՆՇԵԼ Է ՍՈՉԻՈՒՄ ТУ-154 ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ www.tert.am
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռի կործանման պատճառը, հնարավոր է, ինքնաթիռի կառուցվածքային թերությունն է: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտնել է «Ավիացիոն տեխնոլոգիաների դաշինք» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Պրյադկան: «Ելնելով առկա տեղեկություններից` ինքնաթիռն անսարք չի եղել: Ամենայն հավանականությամբ պատահարը կապված է եղել ինքնաթիռի որոշակի կառուցվածքային թերության հետ… Ինքնաթիռը մեկ նախազգուշական ռեժիմ ունի՝ 16-17 աստիճանի անկյան տակ: Օդանավը, ամենայն հավանականությամբ, մնացել է այդ ռեժիմում և չի կարողացել դուրս գալ», - ասել է փորձագետը: Ըստ մասնագետի՝ դրան հետևում է օդանավի անկումը, որի արդյունքում այն կործանվում է: Հիշեցնենք, որ Ту-154 օդանավը կործանվել է Սոչիում այսօր առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամներ, 9-ը` ռուս լրագրողներ և ևս 83 ուղևոր, որոնց թվում`Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու: www.tert.am
Категория: Անկախ լրատվական | Просмотров: 1046 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0