haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Փետրվար » 10 » ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՇՈՒՆԸ ՓՐԿԵԼ Է ՄՈՐ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՐՏ ՊԱՏՇԳԱՄԲՈՒՄ ԹՈՂՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ
19:41
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՇՈՒՆԸ ՓՐԿԵԼ Է ՄՈՐ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՐՏ ՊԱՏՇԳԱՄԲՈՒՄ ԹՈՂՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ

Ռուսաստանի Ալթայ երկրամասի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել կնոջ նկատմամբ, ով իր երկամյա որդուն առանց հագուստի և սնունդի թողել էր տան չջեռուցվող բաց պատշգամբում:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով երկրամասի դատախազությանը, երեխան ողջ է մնացել միայն շան շնորհիվ, որը մի քանի որ շարունակ փոքրիկին տաքացրել է իր մարմնի ջերմությամբ:

Ինչպես ասվում է դատախազության հաղորդագրության մեջ, միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հունվարին: Սառած երեխային պատահաբար նկատել է անցորդներից մեկը: Երեխային բուժօգնություն է ցուցաբերվել: Երեխային հայտնաբերելուց 4 օր անց նոր մայրը վերադարձել է տուն:

Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել` «անօգնական անձնավորությանը  կյանքի ու առողջության համար վտանգավոր պայմաններում թողնելու» մասին հոդվածով:

 

Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 448 | Добавил: Tert | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։