haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Դեկտեմբէր » 25 » ՍԵՒ ԾՈՎՈՒՄ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է ՍԻՐԻԱ ՈՒՂԵՒՈՐՎՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ТУ-154-Ը. ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ԳՏՆՎԱԾ 91 ՈՒՂԵՒՈՐԻ ԹՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ՈՒՂԵՒՈՐՆԵՐ
22:40
ՍԵՒ ԾՈՎՈՒՄ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է ՍԻՐԻԱ ՈՒՂԵՒՈՐՎՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ТУ-154-Ը. ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ԳՏՆՎԱԾ 91 ՈՒՂԵՒՈՐԻ ԹՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ՈՒՂԵՒՈՐՆԵՐ
Ռուսական Вести.ru կայքը Սև ծովում կործանված Ту-154 օդանավի ուղևորների լուսանկարներով տեսանյութ է ներկայացրել: 18.36 Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռի կործանման պատճառը, հնարավոր է, ինքնաթիռի կառուցվածքային թերությունն է: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտնել է «Ավիացիոն տեխնոլոգիաների դաշինք» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Պրյադկան: 16.14 «Տու-154» օդանավում է գտնվել ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլի երգչախմբի, գրեթե, ողջ կազմը՝ 65 հոգի: Լenta.ru-ն ֆոտոշարքով վերհիշել է ռուսական պետության խորհրդանիշներից մեկը դարձած այդ կոլեկտիվի պատմությունը։ 15.37 Նախնական տեղեկություններով կործանված ռուսական ինքնաթիռում գտնված երկու հայերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Սոչիից թռիչքի դուրս եկած ու կործանված Ту-154 ինքնաթիռում հայերի առկայության վերաբերյալ հարցին։ 12.18 Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը`ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։ _____________________________________________________________________ 10.50 Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի բեկորները, հաղորդում է ռուսական lenta.ru կայքը: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից: Ինքնաթիռն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ափից մոտ 1.5 կմ հեռավորության վրա նկատվել են ինքնաթիռի մնացորդները, որոնք գտնվում են 50-70 մ խորության վրա: Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու: Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը: Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը`ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու Աղբյուրը ՝ Tert.am Арман Т.
Категория: Անկախ լրատվական | Просмотров: 2091 | Добавил: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։