haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2015 » Հունիս » 20 » ԹՌՉԻՐ
06:20
ԹՌՉԻՐ

 

Բաց մի թող ինձ։ Ես կհեռանամ բաց օդի առաջին իսկ չափաբաժնի հետ։ Թևերով կճեղքեմ երկինքն ու անձրևի պես կմաղեմ քեզ վրա։ Կաթիլներս կդիպչեն դեմքիդ, կսահեն այտերիցդ ներքև ու կգոլորշանան` հասնելով գետնին, որի վրայով դու քայլում ես։ Որն այնքան ամուր է։ Եվ որն այնքան պինդ է քեզ բռնել։

Մի արձակիր հանգույցներս։ Ես ուզում եմ մնալ այստեղ, քո կողքին, որտեղ այնքան անկարևոր է դառնում երկինքների ուժն ու կանչը։
Կոտրիր թևերս։ Ես ուզում եմ քեզ պես կպնել գետնին։ Ես այնքան եմ հոգնել օդում ճախրելուց, երբ ամեն մի ճնճղուկ կարող է կտցով հարվածել։
Բաց մի թող ինձ։ Գրկիր։ Ջերմացրու փետրաթափ մարմինս։ Ես ուզում եմ այստեղ ճախրել՝ քեզ հետ, քո ստեղծած երկնքում։
Մի փնտրիր իմ ազատությունը։ 
Մի պայքարիր իմ ազատության համար․ դարձիր այն։
Մի դրդիր ինձ վախճան բերող թռիքների․ թռչիր ինձ հետ։
Ցույց մի տուր իմ իսկ երազանքների դառնացած համը։ Ես այն կուլ տալ էլ չեմ ուզում․․․

Բաց մի թող ինձ։ Ես կխեղդվեմ օտար երկինքներում ու վայր կընկնեմ՝ կորցնելով թևերս։
Թռչիր ինձ հետ․․․
Թռչիր ինձ հետ․․․
Թռչիր․․․

 
Անգել Դայան
Просмотров: 82303 | Добавил: ----- | Рейтинг: 0.7/12
Всего комментариев: 0