haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Հունվար » 4 » Խելագար թագավորի կուռքը, կամ այն մասին, որ ամենամեծ սրիկաներն են միշտ կարողանում արդարացում գտնել իրենց սրիկայությանը. Համլետ Մելիքյան
22:59
Խելագար թագավորի կուռքը, կամ այն մասին, որ ամենամեծ սրիկաներն են միշտ կարողանում արդարացում գտնել իրենց սրիկայությանը. Համլետ Մելիքյան
Խելագար թագավորի կուռքը, կամ այն մասին, որ ամենամեծ սրիկաներն են միշտ կարողանում արդարացում գտնել իրենց սրիկայությանը Ժամանակին մի դաժան ու կռապաշտ թագավոր է եղել, որը մի օր երդվել է, որ եթե իր կուռքը կյանքում իրեն որոշակի առավելություններով օժտի, ապա ինքը կբռնի իր ամրոցի մոտով անցնող առաջին պատահած երեք մարդկանց ու նրանց կռապաշտ կդարձնի: Բնականաբար, թագավորի կամքը կատարվում է. ամրոցին հարող ճանապահին անմիջապես պահակներ են կարգվում, որպեսզի նրանք բռնեն ու իր մոտ բերեն ճանապարով անցնող առաջին երեք մարդկանց: Այնպես է ստացվում, որ պահապանները բռնում են մի գիտնականի, մի սեյիդի (Մուհամմեդ մարգարեից սերվածի) և մարմնավաճառի: Նետելով նրանց կուռքի առաջ` խելագար թագավորը պատմում է նրանց իր երդման մասին ու հրամայում է, որ նրանք խոնարհվեն կուռքին: Գիտնականն ասում է. «Այս իրավիճակը, անկասկած, ֆորս-մաժորային իրավիճակ է: Կան բազում նախադեպեր, որոնք ցանկացած մարդու թույլ են տալիս ձևացնել, թե ինքը հավատարիմ է այն սովորույթին, որին իրեն պարտադրում են` իրեն բարոյապես մեղավոր չհամարելով այդ արարքի համար»: Այդ իսկ պատճառով նա ինչպես հարկն է խոնարհվում է կուռքի առջև: Երբ գալիս է սայիդի հերթը, ասում է. «Որպես առանձնահատուկ կերպով պաշտպանված անձ ու որպես մի մարդ, որի երակներով մարգարեի արյունն է հոսում, ես կարող եմ կատարել արարքներ, որոնք ինքնին մաքրագործում են ցանքացած վատ արարք, այդ իսկ պատճառով ոչ մի խոչընդոտ չկա, որպեսզի ես վարվեմ այնպես, ինչպես պահանջում է այս մարդը»: Եվ նա նա խոնարհվում է կուռքին: Մարմնավաճառն ասում է. «Ավա'ղ, ես ո'չ կրթություն ունեմ, ո'չ էլ առանձնակի առավելություններ, այդ իսկ պատճատով վախենում եմ, թե ինչ էլ ինձ անեն, ես չեմ կարողանա խոնարհվել այդ կուռքին` թեկուզ ձևականորեն»: Մարմնավաճառի այս խոսքերից հանկարծ պայծառանում է խելագար թագավորի միտքը, ու նա նկատում է կուռքին պաշտամունք մատուցող երկու անձանց դավաճանությունը: Նա անմիջապես հրամայում է կտրել գիտնականի ու սեյիդի գլուխները և ազատ արձակել մարմնավաճառին: Համլետ Մելիքյան
Прикрепления: Նկար 1 · Նկար 2 · Նկար 3
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 628 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։