haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

5 փաստ մարդու մարմնի ուշագրավ տոկունություն մասին
Մարդու մարմինը չափազանց փխրուն է: Ցանկացած պահին այն կարող է վնասվել, նույնիսկ լոգարանում մի անհաջող սայթաքումը կարող է մեզ հաշմանդամ դարձնել: Սակայն միևնույն ժամանակ, մարդը կարող է դիմակայել անսպասելի ծանր բեռի: Ավելին, աշխարհում կան մարդիկ, ովքեր պատրաստ են սեփական մարմնի սահմանները բացահայտելու համար ռիսկի դիմել: 1. Առանց քնելու Ժամկետը 11 օր 1965 թվականին 17-ամյա Ռենդի Գարդները համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ չքնելով 264,4 ժամ: Դա 11 ժամ և 24 րոպե է: 2. Առանց օդի Ժամկետը 22 րոպե Դանիացի Ստիգ Սեվերինսեն քսաներկու րոպե մնագել է ջրի տակ: Դա անհավանական է թվում, քանի որ, մարդկային ուղեղը 4 րոպե թթվածին չստանալու դեպքում մահանում է: Սակայն մարզիկը կարողանում է խաբել մահվանը և ջուրը մտնելուց առաջ 19 րոպե մաքուր օդ է շնչում: Սեվերինսենի մարմնի յուրաքանչյուր բջիջն այնքան էր թթվածնով հարստացած, որ նա կարողանում է այդքան երկար ժամանակ մնալ ջրի մեջ: 3. Առանց ջրի և սնունդի Ժամկետը 18 օր 1979 թվականին 18-ամյա Անդրեաս Միխավեչին մոռացել են բանտախցի նկուղում: Նրան հիշել են միայն երեք շաբաթ հետո: Վերականգնվելու համար նրան անհրաժեշտ եղավ 15 օր: 4. Առանց ձգողականության Ժամկետը 437,7 օր Ռուս տիեզերագնաց Վալերի Պոլյակովը 437,7 օր անցկացրել է առանց գրավիտացիայի: Այն բացարձակ ռեկորդ է, քանի որ մարդու մարմինը գործում է երկրագնդի ձգողականության ուժի ազդեցության տակ, առանց որի մկանները շատ արագ կորցնում են և զանգվածը և ուժը: 5. Առանց արևի լույսի Ժամկետը Մեկ տարի 2004 թվականին չեխ մագ Զդենեկ Զագրադկան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ առանց ջրի և սնունդի, միայն շնչելու համար նախատեսված խողովակի օգնությամբ 10 օր մնալով դագաղի մեջ: 2012 թվականին ռուս իրավապահները Թաթարստանի մոտակայքում հայտնաբերել են հողի տակ ապրող մարդկանց: Նրանց երեխաներից շատերը երբեք արև չէին տեսել: Սակայն ռեկորդը այնուամենայնիվ սահմանել է Զագրադկանը: allabouthealthcenter.com Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության
Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: (26.04.2016) | Автор: ANNA
Просмотров: 902 | Комментарии: 1 | Рейтинг: 2.5/2
Всего комментариев: 1
avatar
1
smile этакркир эр ша~т
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։