haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

ԱՄՆ-ում մտադիր են վերակենդանացնել մահացած ուղեղը

 

Ամերիկյան Bioquark  բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է մարդու մահացած ուղեղի «կենդանացման» տեխնոլոգիա մշակելու մտադրության մասին:

 

Ինչպես գրում է Корреспондент-ը` դրա համար ընկերությունը գործարկել է ReAnima ծրագիրը, որի շրջանակներում  կուսումնասիրվեն գլխուղեղի «վերակենդանացմանն»  ուղղված տեխնոլոգիաները:
Ընկերությունն արդեն թույլտվություն  է ստացել  կլինիկական փորձարկումների առաջին փուլի անցկացման համար մարդկանց մասնակցությամբ, որոնց ԱՄՆ-ում և Բրիտանիայում պաշտոնապես մահացած են ճանաչել, սակայն շարունակում են պահվել վեգետատիվ վիճակում:


Գիտնականները կընտրեն 15-65 տարեկան մասնակիցների, որոնք ուղեղային մահվան վիճակում են հայտնվել գանգուղեղային վնասվածքի պատճառով:


Ուղեղի հյուսվածքների կենդանացման համար  կկիրառվեն պեպտիդներ ցողունային բջիջները, լազերներ և նյարդերի խթանում:


Ընկերությունն առաջին արդյունքները խոստանում է արդեն 2-3 ամսից: Մասնավորապես, նրանք մտադիր են կենդանացման նշաններ տեսնել ողնուղեղի վերին հատվածի և ուղեղի ցողունի ստորին մասի սահմանին:

 

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: ԱՐԱՄ (24.04.2016)
Просмотров: 321 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։