haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

Եգիպտոսում 3400-ամյա դամբարանադաշտ է հայտնաբերվել

Հնագետները Նեղոս գետի ափին նախկինում անհայտ դամբարանադաշտ են հայտնաբերել, որը կազմված է 42 ժայռափոր գերեզմանից:

 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Live Science-ին հղումով, գերեզմանատունը գնահատվում է 3400 տարվա հնության: Համալիրը, որտեղ հայտնաբերվել է դամբարանադաշտը,  կոչվում է Գեբել էլ-Սիլսիլա: 


Նախկինում հայտնի էր, որ այդ վայրում հնում քարհանք է գտնվել, որտեղ ավազաքար էր արդյունահանվում:  Ավելի ուշ պեղումների ժամանակ նաև մի քանի արձաններ էին հայտնաբերվել:


Գարնանային պեղումների արդյունքում գիտնականները հայտարարեցին, որ այնտեղ նաև  գերեզմանոց է տեղակայված:



Источник: http://www.tert.am/am/news/2016/04/02/egypt/1981205
Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: ----- (04.04.2016) | Автор: ANNA L.K.
Просмотров: 248 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0