haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է. հոգեբան

  



«Սիրված լինելու համար ամենից լավը գեղեցիկ լինելն է: Բայց գեղեցիկ լինելու համար հարկավոր է սիրված լինել» (Ֆրանսուազա Սագան): «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ: - Ի՞նչ դեր ունի սերը կնոջ կյանքում, և արդյո՞ք այն կարող է ազդեցություն ունենալ կնոջ հոգեկան առողջության վրա: - Այո՛, սերը կնոջ կյանքում՝ մասնավորապես հոգեկան առողջության հարցում ֆունդամենտ է: Պատահական չէ, որ տարբեր հեղինակներ բազմիցս նշել են, որ կնոջն անհրաժեշտ է սիրել և ոչ թե հասկանալ: Իսկապես, հուզական ոլորտն աննկարագրելի մեծ դեր ունի կնոջ կյանքում, կարելի է ասել՝ կնոջ կյանքը նախևառաջ հուզական կյանքն է: Հետևաբար նրա հոգեկան առողջության պահպանման համար կարևոր են հուզական ներդաշնակ հարաբերությունները: - Խոսենք ժամանակակից կնոջ գեղեցկության մասին, ո՞րն է այսօր գեղեցկության գաղտնիքը, և ինչպե՞ս հասնել դրան: - Ժամանակակից կինը մի կողմից բազմազբաղ է, մյուս կողմից ունի բոլոր նախապայմանները և՛ խելացի, և՛ գեղեցիկ, և՛ երջանիկ լինելու համար: Դարաշրջանը տալիս է այդ հնարավորությունը, այլ հարց է, թե կինը որքանով կկարողանա օգտագործել այն: Ընդհանրապես գեղեցկության չափանիշները մարդիկ են ստեղծում, յուրաքանչյուր դարաշրջան, հասարակություն կարող է ունենալ գեղեցկության իր չափանիշները: Հոգեբանական տեսանկյունից՝ յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ է, և գեղեցկությունը յուրաքանչյուր կնոջ ներսում է: Այնպես որ գեղեցիկ կարելի է դառնալ, անհրաժեշտ է գտնել սեփական ներքին գեղեցկությունը: Գեղեցկությունը չի սահմանափակվում արտաքին չափանիշներով, այն արտաքինի և ներքինի ներդաշնակությունն է: Անհրաժեշտ է հասկանալ սեփական անհատականությունը, ընդգծել դրական հատկանիշները և սիրել ու ընդունել սեփական անհատականությունը: - Ո՞րն է Ձեր ուղերձը կանանց: - Կնոջ գեղեցկության, երջանկության հիմնաքարը սիրված լինելն է: Վերջինիս համար առանցքային է համարվում կանացիությունը, որը, իհարկե, կնոջը տրվում է բնությունից, սակայն այն անհրաժեշտ է մշտապես զարգացնել և կատարելագործել: Ուստի, սիրելի՛ կանայք, անկախ տարիքից և զբաղվածությունից` ձգտեք վեր հանել և ռեալիզացնել ձեր կանացիության ռեսուրսները: Այդ հարցում ձեզ կարող են օգնել նաև համապատասխան հոգեբանական թրեյնինգները: Եվ հիշե՛ք, ինչպես Կոկո Շանելն է ասել. «Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք»:

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: (26.04.2016) | Автор: Tamara
Просмотров: 494 | Рейтинг: 0.5/8
Всего комментариев: 0