haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄՈԼՈՐԱԿ, ՈՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է
Աստղագետների միջազգային խումբը հայտնել է նոր՝ հսկայական K2-39b մոլորակի բացահայտման մասին, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Phys.org գիտական պորտալին։ Մոլորակը հայտնաբերվել է NASA-ի Kepler K2 հեռադիտակի միջոցով և, ֆիզիկայի օրենքներին համաձայն, այն չի կարող գոյություն ունենալ։ Մոլորակն այնքան մոտ է պտտվում մի հսկայական աստղի, որ մակընթացային ուժերի ազդեցության տակ պիտի արդեն կործանված լիներ։

Վերգետնյա չափումները թույլ են տվել ապացուցել մոլորակի գոյությունն ու որոշել, թե ինչ ազդեցություն է նա ունենում իր հարևան աստղի վրա։

Գիտնականները նաև նշում են, որ նմանատիպ մոլորակներ շատ հազվադեպ են հանդիպում, և նրանց կյանքի տևողությունը տիեզերական չափանիշներով բավական կարճ է՝ ընդամենը 150 միլիոն տարի։
Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: (29.06.2016) | Автор: Artur P.
Просмотров: 454 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։