haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

Հետաքրքիր լուրեր

Картинки по запросу NOVOSTIԱմերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են և՛ նորմալ քաշ ունեցող, և՛ ճարպակալմամբ տառապող կանայք:

Առավոտյան նրանք 45 րոպե մարզվել են «վազող ճանապարհի» վրա, որից հետո նրանց ցույց են տվել սննդամթերքի լուսանկարներ: Լուսանկարներին նայելու ընթացքում հատուկ սարքի միջոցով ֆիքսվել է նրանց ուղեղի ակտիվությունը, որը բավականին ցածր է եղել։

---
Գիտնականները հատուկ ստուգել են՝ ինչ ազդեցություն է գործում կարոտաբաղձությունը ցրտի ռեակցիայի վրա ու ջերմության ընկալման վրա, գրում է «The Irish Times» պարբերականը:

Սկզբում կամավորներին խնդրել են ուշադիր լինել 30 օրվա ընթացքում կարոտաբաղձության առաջացմանը: Պարզվել է, որ այն իր մասին հիշեցնում է ավելի ցուրտ օրերին:

Հետո նրանց խնդրել են նստել երեք սենյակներից մեկում («ցուրտ»՝ 20 աստիճան, «միջին»՝ 24 աստիճան, «տաք»՝ 28 աստիճան): Գիտնականները գնահատել են կարոտաբաղձության ապրումի աստիճանը:

Այսպես, հենց սառը սենյակում է տվյալ զգացումը առավել հաճախ առաջանում:

Երրորդ փորձի ժամանակ կարոտաբաղձություն առաջացնելու համար օգտագործվել է երաժշտություն:

Եթե տվյալ կապը գործել է, ապա մարդը հայտարարել է, որ երաժշտության պատճառով ինքը ջերմացել է: Չորրորդ թեստի ժամանակ մարդկանց նստեցրել են սառը սենյակում ու խնդրել հիշել ինչ-որ իրադարձություն անցյալից, ապա չափել են սենյակի ջերմաստիճանը: Ինչպես հնարավոր է ենթադրել, կարոտաբաղձությամբ լի հիշողությունները սենյակը մարդկանց պատկերացումներում արել են ավելի տաք:

Սաութհեմփթոնի համալսարանից բժիշկ Թիմ Վայլդշատը վստահ է՝ հոգեբանական կոմֆորտը կապված է ֆիզիկական կոմֆորտի հետ:

----
Ֆրանսիայում գիտնականներն իրենց անհանգստությունն են հայտնել սերմնահեղուկի ուսումնասիրությունից, համաձայն որի՝ սպերմատոզոիդների քանակը սերմնահեղուկում նվազել է մեկ երրորդով՝ համեմատած 1995թ-ի անալիզների:

Ըստ հետազոտողների կարծիքի՝ նման արդյունքները բժշկական հաստատություններին պետք է ստիպեն նոր կերպով նայել ֆրանսիացիների սեռական առողջությանը:

Վատ ցուցանիշի պատճառ գիտնականները համարում են յուղոտ սնունդը և կենցաղում քիմիկատների կիրառումը:
Հետազոտության արդյունքները, որին մասնակցել է ավելի քան 26 հազար ֆրանսիացի տղամարդ, առաջին անգամ հրապարակվել են «Human Reproduction» ամսագրում:

----
Ֆրանսիայի Մթնոլորտային ուսումնասիրությունների լաբորատորիայի գիտնականները և ՌԴ Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հաղորդել են, որ Վեներայի մակերևույթին պարբերաբար հրաբխայի ժայթքումներ են տեղի ունենում՝ փոխելով մոլորակի մթնոլորտային կազմը: Այս մասին հաղորդում է «Federal Press»-ը:

Հետազոտության համար գիտնականները հիմք են ընդունել «Pioneer Venus Multiprobe» և «Venus Express» տիեզերական ապարատների ուղարկած տվյալները: Արևից գտնվելու հեռավորությամբ երկրորդ մոլորակի մթնոլորտում պարունակվում է ծծմբի երկօքսիդի՝ SO2-ի մեծ քանակությունը, ինչը հաստատում է Վեներայում մեծաթիվ հրաբուխների առկայությունը:

Հարցը, թե հրաբուխները ակտի՞վ են, թե՞ ժայթքումները տեղի են ունեցել նախկինում, բաց է մնում: Հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ 2006-2012 թվականներին վերը նշված գազի խտությունը մոլորակի մթնոլորտում նվազել է: Գիտնականների կարծիքով՝ այդ փաստը վկայում է այն մասին, որ 2006 թվականին «Venus Express» ապարատի մոլորակի ուղեծիր հասնելուց կարճ ժամանակ առաջ Վեներայում տեղի են ունեցել մի քանի հրաբխային ժայթքումներ:

Առաջին անգամ Վեներայի մակերևույթի գործող հրաբուխների առկայության մասին վարկածը հայտարարվել է 20-րդ դարի 80-ականներին, երբ մոլորակի ուղեծրում աշխատել է «Pioneer Venus Multiprobe» հետազոտական ապարատը:

---
Գրիպի դեմ սինթետիկ նոր պատվաստանյութը կպաշտպանի մարդու օրգանիզմն այդ հիվանդության բոլոր հնարավոր շտամների դեմ: Այս մասին հայտնում է RBK-ն:

Ֆրիդրիխ Լեֆլերի ինստիտուտի գերմանացի մասնագետները սինթետիկ պատվաստանյութը ստեղծել են մատրիցային ռիբոնուկլեինային թթվի հիման վրա: Այն կպաշտպանի մարդուն ողջ կյանքի ընթացքում: Պատվաստանյութը հնարավոր է պատրաստել փոշու տեսքով, այն պահպանման հատուկ պայմաններ չի պահանջում: Նոր պատվաստանյութը լիովին սինթետիկ է, այդ իսկ պատճառով դրա արտադրությունը զգալիորեն արագ է կատարվում:

Մատրիցային կամ ինֆորմացիոն ՌՆԹ-ն ստեղծվել է գենետիկ նյութից, որը ղեկավարում է սպիտակուցների արտադրությունը: Դեղանյութի շնորհիվ մարդու օրգանիզմը դառնում է վիրուսի դեմ դիմացկուն, քանի որ իմունային համակարգը սկսում է ճանաչել հիմնական HA և NA վիրուսները, որոնք գտնվում է գրիպի վիրուսում:

Կենդանիների վրա փորձարկումները հիանալի պաշտպանական էֆեկտ են դրսևորել: Այժմ հետազոտողները դեղագործական ընկերությունների հետ աշխատում են պատվաստանյութի «մարդկային» տարբերակի ստեղծման ուղղությամբ:

Նյութի աղբյուրը` http://www.1in.am/

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: ----- (11.03.2016) | Автор: Alvina Babayan teghadrec ARAM L.
Просмотров: 290 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0