haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

Ի՞նչ են նշանակում դեմքի և մարմնի խալերը

Ինչպես և ձեռքի գծերը, մատնեմատի երկարությունը և անգամ ձեռքերի և ոտքերի ձևերը, այնպես էլ խալերի առկայությունը Ձեր անձի մասին շատ բան կարող են պատմել: Համարվում է անգամ, որ խալերի մեջ մեր ապագայի մասին ինֆորմացիան է պահպանվում: Եկեք իմանանք, թե ինչ են դրանք թաքցնում:

1. Կզակի վրայի և բերանի հատվածի խալեր

Սրանք բացարձակ գեղեցկության նշան են: Նման խալերով մարդիկ կանոնակարգված կյանք են վարում:

2. Խալ ճակատի վրա աջ կողմից

Ձեր ճակատագիրը Ձեզ է պատրաստել հաջողություն և հանրաճանաչություն:

3. Այտերի խալեր

Դուք զգացմունքային անձ եք, եթե աջ այտի վրա խալ ունեք: Իսկ եթե խալը ձախ այտի վրա է, դուք ամենայն հավանականությամբ ինտրովերտ եք:

4. Քթի վրայի խալեր

Նման մարդիկ բռնկվող են և հաճախ հակառակ սեռի հետ սիրախաղ են անում այնքան, մինչև գտնեն իրենց կեսին:

5. Կրծքի վրայի խալ

Այս մարդիկ մի փոքր ծույլ են: Նրանք հավատում են,որ կյանքում պետք է վայելել լավագույն բարիքները:

6. Աչքի սպիտակուցի խալ

Աջ կողմում, դա գումար է նշանակում, ձախ կողմում՝ ինքնասիրահարվածություն:

7. Ուսի վրայի խալ

Դուք պատասխանատու մարդ եք Ձեր բնույթով, նաև շատ խելամիտ:

8. Ափի խալեր

Այստեղ ամենինչը գումարի մասին է խոսում: Աջ ձեռքի խալը հարուստ կյանքի մասին է խոսում, ձախ ափինը՝ ծախսունակության:

9. Կրունկների խալեր

Դուք իսկական ճանապարհորդ եք: Ծնված եք որպեսզի հետազոտեք այս աշխարհը:

10. Ունքի տակի խալ

Դուք չափազանց ստեղծարար անձ եք, իսկ երկինքը Ձեզ օրհնել է գեղեցկությամբ

11. Ականջի փափկամսի խալ

Սա ասում է, որ Ձեր առջև մարդ է, ով սիրում է իր ընտանիքը և ում կարելի է վստաել:

12. Վզի խալ

Նշանակում է, որ կրողը լավ մարդ է:

13. Ձեռքերի խալ

Ձեր ձեռքերի մեջ շատ ուժ կա: Դուք ճիշտ որոշումներ կիայացնելու վարպետ եք:

14. Մատների խալեր

Սա նշանակում է դժվարություններ կյանքի վաղ փուլերի ժամանակ, որոնք շուտով կհաղթահարեք:

Աղբյուր` Inchuzem.am

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: ԱՐԱՄ (15.04.2016)
Просмотров: 2580 | Рейтинг: 2.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։