haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

Ինչպե՞ս բջջային հեռախոսով անվճար զանգեր կատարել Հայաստանում և արտերկրում
Վայբեռ, անվճար խոսենք բջջայինով

Վայբեռ, անվճար խոսենք բջջայինով

Վայբեռը դա մի ծրագիր է, որը աշխատում է iOS, Android, WindowsPhone և BlackBerry օպերացիոն համակարգով խելացի հեռախոսների վրա:

Անդրոիդ

Անդրոիդ

ԱյՕՍ

ԱյՕՍ

Ուինդոուզ Ֆոն

Ուինդոուզ Ֆոն

Բլեքբերրի

Բլեքբերրի

 

 

 

 

Տեղադրելով Վայբեռ ծրագիրը Ձեր հեռախոսի վրա, դուք հնարավորություն կունենաք շփվել Ձեր ընկերների հետ բոլորովին անվճար: Ծրագիրը ունի հետևյալ առավելությունները.

1. Անվճար զանգեր դեպի աշխարհի ցանկացած կետ,

2. Անվճար հաղորդագրություններ դեպի աշխարհի ցանկացած կետ,

3. Ձայնի արտակարգ որակ(չգիտեմ սրանք ի՞նչպես են անում, բայց ձայնի որակը մի քանի անգամ ավելի լավ է քան սովորական GPRS ցանցի ձայնի որակը)

4. Գրանցում չի պահանջում, կատարվում է միայն հեռախոսահամարի նույնականացում կարճ հաղորդագրության միջոցով

5. Ինտեգրվում է հեռախոսի հեռախոսագրքի հետ՝ ըստ ցանկության (կարող է ինտեգրվել նաև Facebook և Twitter սոցիալական ցանցերի ընկերների հետ)

Մի կարևոր բան. ծրագիրը աշխատում է ինտերնետի միջոցով, այսինքն, եթե ձեզ հասանելի է ինտերներ՝ 3G կամ Wi-Fi, ապա դուք կարող եք կատարել զանգեր բոլորովին անվճար: Եթե տեղյակ չեք, ապա տեղեկացնեմ, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում արդեն տեղադրված են անվճար Wi-Fi-ներ: Շուտով բոլոր այգիներում նույնպես պետք է տեղադրվի անվճար Wi-Fi-ներ: Այսինքն, մենք հնարավորություն կունենանք գրեթե կիսել մեր ծախսերը կապված բջջային հեռախոսի հետ: Էլ չեմ ասում, որ գրեթե բոլորիս մոտ արդեն տանը Wi-Fi տեխնոլոգիան կա, ում մոտ էլ որ չկա, խորհուրդ տամ թող տեղադրեն, մի անգամ կծախսեն մի 10000դր., մնացած բոլոր ամիսների ընթացքում, տանը նստած զանգեր կկատարեն անվճար :-ԴԴԴ:

Որպես տեղեկություն
կան նաև այլ ծրագրեր վերընշված համակարգերի համար, որոնք կատարում են գրեթե նույն գործողությունները բայց համեմատության համար կարող եմ նշել, որ օրինկ WhatsUP ծրագիրը չունի ձայնային զանգեր կատարելու հնարավորություն, Pinger ծրագրիմիջոցով կարող ես զանգահարել միայն ԱՄՆ տարածքում և այլն:

Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: ----- (15.06.2015) | Автор: Վարդգես Ստեփանյան
Просмотров: 23628 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։