haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

Լազերը կօգնի Երկիր մոլորակը պաշտպանել աստերոիդներից

Գիտնականները փորձարկում են արել, որի ընթացքում նրանց հաջողվել է լազերով ազդել աստերոիդի նման մարմնի վրա՝ տիեզերական պայմաններում. տեղեկացնում է Russia Today-ը։



Ենթադրվում է, որ այդ տեխնոլոգիան ապագայում հնարավորություն կտա կանխել Երկրին սպառնացող խոշոր աղետները։


Կալիֆոռնիայի գիտնականները լազերի օգնությամբ նախ դադարեցրել ու կանգնեցրել, իսկ հետո կարողացել են փոխել աստերոիդին նմանվող մարմնի ուղղությունը։


Այդ փորձարկումն ապագայում, հավանաբար, կօգնի փոխելու այն աստերոիդների շարժի ուղղությունը, որոնք կսպառնան Երկիր մոլորակին։


Հետազտությունը ղեկավարել են ֆիզիկոս Ֆիլիպ Լյուբինը՝ Կալիֆոռնիայի համալսարանից, և պրոֆեսոր Գարի Հյուզը՝ Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանից։


Իրավիճակի մոդելավորման համար օգտագործվել է բազալտ, որի բաղադրությունը մոտ է աստերոիդին։



Источник: http://www.tert.am/am/news/2015/09/06/laser/1783187
Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: ----- (06.10.2015) | Автор: Hovik S.L.
Просмотров: 16925 | Теги: Լազերը կօգնի Երկիր մոլորակը պաշտպան | Рейтинг: 1.0/9
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։