haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » Բանաստեղծ. և մտքեր [ Добавить статью ]

Սիրուց , բարությունից ու գթասրտությունից պաշարներ մի կուտակեք. Բուլատ Օկուջավայի մտքերը

 

1924թ. մայիսի 9-ին ծնվել է հայտնի պոետ, կոմպոզիտոր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Բուլատ Օկուջավան, ում  բանաստեղծությունների հիման վրա գրած երգերը հնչում են 80-ից ավելի ֆիլմերում: Նրա պոետիկ ստեղծագործություններից ամեն մեկը իսկական ֆիլիսոփայական խոստովանություն է: Հանճարեղ գրող լինելուց զատ Օկուջավան սովորական մի մարդ է, ով սեփական փորձով գիտի, թե ինչ ասել է «դժբախտությունն ու ծանր ժամանակները»:

Ստորև AdMe.Ru  կայքը ներկայացնում է Օկուջավայի խորիմաստ մտքերը, որոնք բացահայտում են գրողի հարուստ ներաշխարհն ու լայն աշխարհայացքը.

1. Երբ ինքս ինձ սկսում եմ հանճար թվալ, անմիջապես գնում եմ ափսեները լվալու:

2. Ոչ թե ուրիշի, այլ Ինքներդ Ձեր մեջ հաղթեք թշնամուն: Հենց այդ ժամանակ Դուք մարդ կդառնաք:

3. Մեկը մյուսին լսելը` սուրբ գործ է:

4. Սիրուց , բարությունից  ու գթասրտությունից պաշարներ մի կուտակեք:

5. Եթե մարդ 2 կյանք ունենար, ապա մեկը կնվիրեր զուր ափսոսանքներին ու ողբին: Բայց ավա~ղ, կյանքը մի հատ է:

6. Երբեմն ուզում ես գոռալ, բայց լավ դաստիարակությունը թույլ չի տալիս:

7. Ինչպես և յուրաքանչյուր սովորական մարդ, ես բազմաթիվ հիմարություններ եմ արել:

8. Ներելու արվեստն ու կյանքի ծարավը անհասանելի կատարելություն են:

Категория: Բանաստեղծ. և մտքեր | Добавил: ----- (08.05.2016) | Автор: agati
Просмотров: 6918 | Рейтинг: 1.2/4
Всего комментариев: 0