haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ԱՅԼ [ Добавить статью ]

25 հետաքրքիր փաստ երկրագնդի մասին

Գուցե մենք բնակվում ենք տարբեր տներում, սակայն տիեզերքը բոլորիս տունն է: Այս հոդվածը երկրագնդի` տիեզերքի միակ վայրի մասին է, ուր մարդկային կյանքը հնարավոր է:  

Մենք շարունակ փնտրում ենք հարևան արեգակնային համակարգերի մոլորակներ, սակայն առայժմ Երկիր մոլորակը միակ վայրն է, ուր մարդկությունը կարող է ապրել: Մենք բոլորս մեր ծննդյան առաջին իսկ օրվանից ապրում ենք Երկիր մոլորակի վրա, սակայն ի՞նչ գիտենք մենք նրա մասին: Մենք այնքան խորն ենք մխրճված ամենօրյա թոհուբոհի մեջ, որ մոռանում ենք մեր Երկիր մոլորակը ըստ արժանվույնս գնահատելու համար ժամանակ ծախսել:
 

Earth at Night


1. Երկիր մոլորակԻ՞նչ կա այս անվան տակ

 

Andes from space











Մերկուրի, Սատուրն, Նեպտուն: Ուշադրություն դարձրեք, որ Ծիր Կաթինի բոլոր մոլորակները հունական և հռոմեական դիցաբանության աստվածների և աստվածուհիների պատվին են անվանվել: «Երկիր» բառը հին սաքսոնական և գերմանական ծագումնաբանություն ունի: Նրա հիմքում ընկած է հնդեվրոպական «er» արմատը, որից էլ առաջացել է անգլերեն «earth» բառը: Ոչ ոք ստույգ չգիտի, թե ով է հնարել այս անունը:Դժվար էլ ինչ-որ մեկն իմանա մոտ ապագայում:

 

 

2. Երկիրը կենդանի՞  է 

Երկիրը սոսկ մի վայր չէ, ուր կենդանի օրգանիզմները կարող են ապրել և բարգավաճել. այն ինքնին մի վիթխարի կենդանի օրգանիզմ է: Ըստ Գայայի հիպոթեզի` Երկիրն օրգանական համակարգ է, որն ունի ինքնավերահսկիչ կարողություն, որի շնորհիվ այնտեղ պահպանվում է կյանքը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ իրոք կա մի համակարգ, որը թույլ է տալիս կապակցել բիոլոգիական և ֆիզիկական գործընթացները: Գիտության զարգացման հետ զուգահեռ շուտով հնարավոր կլինի պարզել` արդյո՞ք երկիրը դյուրազգաց և ինքնավերահսկվող օրգանիզմ է:  

3. Երկրի սպին

Անդերը հայտնի է միլիոնավոր մարդկանց, քանզի այն երկրի ամենամեծ և ամենաերկար լեռնաշղթան է:  Այն տեղակայված է Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածում: Ունի 6920 կմ երկարություն և 675 կմ լայնություն: Այն անցնում է Արգենտինայի, Չիլիի, Պերուի, Բոլիվիայի, Կոլումբիայի, Վենեսուելայի և Էքվադորի տարածքով: Այն շատ տեսարժան է: Համարվում է Երկիր մոլորակի ամենամեծ երկրաբանական  հատկությունը:  

4. Պայթյունավտանգ փաստ 
Երկրի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ այն գրեթե 500 հրաբուխ ունի աշխարհով մեկ: Երկրի մոտ 80%-ը հրաբխային հողից է:

5. ԹեիաԶույգը
Երկրի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն այն է, որ այն մի ժամանակ զույգ մոլորակ է ունեցել: Այդ մոլորակի անունը եղել է Թեիա: Մոտ 4.5 միլիարդ տարի առաջ Մարսի չափ մեծ մի մոլորակային մարմին գտնվել է Երկիր մոլորակի հետ միևնույն ուղեծրում: Երկիր մոլորակի և Թեիայի միջև բախումից հետո առաջացել է լուսինը:

6. Մշտապես շարժվող երկիրը
 

Global plate motion

25 միլիոն տարի անց կարող է առաջանալ մի գերմայրցամաք: Սա կարող է տեղի ունենալ տեկտոնական պլատֆորմների անընդմեջ շարժումների արդյունքում: Շարժման տեմպը տարբեր է տարբեր մայրցամաքներում: Օրինակ` Խաղաղ օվկիանոսի տարածքում այս շարժումը գերազանցում է տարեկան չորս սանտիմետրը, իսկ Հյուսիսատլանտյան օվկիանոսի տարածքում տարեկան շարժումը կազմում է մի սմ:

 

 

7. Աղտոտման պատմությունը

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին արդյունաբերական հեղափոխությունը ծաղկում էր ապրում աշխարհի զարգացող երկրներում: Սրա հետևանքով առաջ եկան ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական փոփոխություններ: Բնության մեջ արտազատվում էին ավելի մեծ քանակությամբ օդային, ջրային և ցամաքային աղտոտող նյութեր: Այս շրջանում մարդիկ սկսեցին չարաշահել բնական ռեսուրսները, ինչի արդյունքում հետընթաց տեղի ունեցավ նաև բնության աստղագիտական մակարդակներում:  

Ի՞նչ կարող ենք անել: Ամեն ինչ կախված է կրթությունից: Մենք կարող ենք երկար վայելել Երկրի բարիքները, եթե իմանանք երկրի հատկությունների մասին:   

8. Երկրի գույնը
 

 Earth

Երկրին հաճախ անվանում են «Կապույտ մոլորակ»: Տիեզերագնացները, որոնք առաջին անգամ ուղևորվեցին տիեզերք, Երկիրը բնորոշում էին հիմնականում կապույտ գույնով: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Երկրի մակերեսի մոտ 71%-ը պատված է ջրով:

9. Երկիրը տաք է
Էներգիայի հիմնական աղբյուրն Արևն է, սակայն տեսականորեն մարդիկ կարող էին գոյատևել նաև առանց արևի ջերմության, քանզի Երկրի ներքին կեղևը բավականին տաքություն ունի` Երկրի բնակիչներին էներգիա մատակարարելու համար: Նրա ջերմաստիճանը 5,000-7,000 աստիճան է: Այն նույնքան ջերմ է, որքան և արևը:

10. Առանձնահատուկ տեկտոններ
Երկիր մոլորակը Ծիր Կաթինի միակ մոլորակն է, որտեղ տեկտոնային պլատֆորմներ կան:  
  

11. Տիեզերական փոշի
 

Leonid Meteor Shower






















Երկրի մթնոլորտ մտնում են տարեկան մոտ 30,000տիեզերական հյուլեներ և տիեզերական փոշի: Բարեբախտաբար, սրա մեծ մասը բռնկվում է, երբ այն մուտք է գործում Երկրի մթնոլորտ:

12. Երկիրը կլոր չէ
Երկիրը իր ձևով հարթ սֆերոիդ է: Սա նշանակում է, որ այն գնդաձև է, սակայն միաժամանակ հարթեցված ու տափակեցված է իր երկու հակառակ բևեռներից: Երկրի շրջանաձև շարժումները առաջացնում են կենտրոնախույս ուժ, որն էլ պատճառ է դառնում, որ մոլորակը պահպանի իր սկավառականման ձևը:









13. Ջուրը մեծ նշանակությունունի
Ջուր հայտնաբերվել է նաև հարևան մոլորակների վրա: Սակայն միայն Երկրի վրա է, որ ջուրը կարող է լինել երեք տարբեր վիճակներում` սառցային, հեղուկային և օդային:

14. Առջևում ավելի երկար օրեր ենսպասվում
Մեր օրը բաղկացած է 24 ժամից, սակայն կանխատեսվում է, որ մոտ 250 միլիոն տարի անց օրերը կերկարեն մոտ մեկ ու կես ժամով: Սրա պատճառն այն է, որ Երկիրն ավելի դանդաղ կպտտվի իր առանցքի շուրջ:

15. Ամենից պայծառը 
Թեպետ հայտնի է, որ Վեներան երկնքի ամենապայծառ երկնային մարմինն է, Երկիրը համեմատաբար ավելի պայծառ է, երբ նրա վրա դրսի կողմից են նայում: Մեր Երկիր մոլորակը իր պայծառությամբ գերազանցում է մնացած մոլորակներին ջրի շնորհիվ:

16. Երկիրը շարժվում է
Երկիր մոլորակի վրա տարեկան ավելի քան 1 միլիոն երկրաշարժեր են լինում: Կա երկու հիմնական պատճառ. ճնշումն արտամղվում է Երկրի ստորին կեղևից, և տեկտոնային պլատֆորմները շարունակ շարժման մեջ են գտնվում: Երկրաշարժերի որոշ մասը անգամ չի էլ զգացվում և չի արձանագրվում սեյսմիկ կայաններում:

 

17. Լույսի արագությունը
 

Sunset









Արևի ճառագայթները հասնում են Երկրին
մոտավորապես  8 րոպե 20 վայրկյանում: Սա նշանակում է, որ այն լույսն ու ջերմությունը, որ զգում ենք ամառային շոգ օրերին, այն էներգիան է, որ Արեգակից ստացվել է ընդամենը  8  րոպե առաջ:

 

 

18. Երկրի արագությունը

Երկրի մակերեսը պտտվում է իր առանցքի շուրջ ժամում 1,000 մղոն արագությամբ: Համապատասխանաբար մոլորակը տիեզերքում պտտվում է ժամում 66,700 մղոն արագությամբ: Բայց ինչպե՞ս է, որ չենք նկատում, թե ինչպես է մեր մոլորակը պտտվում գլխապտույտ արագությամբ: Սա պայմանավորված է Երկրի գրավիտացիոն դաշտով:  

19. Չորս եղանակներ
եղանակների հերթագայումը կապ չունի Երկրի` Արևից ունեցած հեռավորության հետ: Սա կախված է նրանից, թե ինչպես է մոլորակն իր առանցքի վրա թեքված: Ներկայումս այս թեքությունը կազմում է 23.4աստիճան: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում թեքության աստիճանը կփոփոխվի: 

20. Առաջին լուսանկարի հնարավորությունը 
Առաջին անգամ Երկիր մոլորակը տիեզերքից նկարել են 104 կմ բարձրությունից 1946 թվականին: Լուսանկարչական ապարատը, որով տիեզերքից լուսանկարահանել են Երկիրը, ստեղծվել է Հոլիդեյի կողմից: Իսկ ահա առաջին գունավոր լուսանկարը արվել է 1967 թ.-ին:

21. Երկրագնդի կեղևը

 

Cutaway of the Earth














Երկրի կեղևը գտնվում է 3,700 մղոն դեպի իր կենտրոնը գտնվող հատվածում: Նրա կեղևը կազմված է երկաթից և նիկելից:  

22. Գրավիտացիոն տարբերություն
Գրավիտացիոն ուժը տարբեր է աշխարհի տարբեր մասերում` կախված Երկրի կեղևից ունեցած հեռավորությունից:

Սա նշանակում է, որ գրավիտացիոն ուժի շնորհիվ որոշակի վայրերում դուք ավելի թեթև եք, քան այլ վայրերում: Դուք իհարկե երբեք չեք զգա դա:

23. Ջրի տոկոսներ
Երկրագնդի ջրի 97%-ը օվկիանոսներում է, իսկ ահա քաղցրահամ է ջրերի միայն 3%-ը:

24Արբանյակն ու նրա ուղեկիցները 
Լուսինը միակ երկնային մարմինը չէ, որ պտտվում է մեր մոլորակի շուրջ: Որոշ աստերոիդներ ևս պտտվում են մոլորակի շուրջ:

 

25. Մեր միակ տունը

The Earth and Moon From Mars

 

 












Թեպետ շարունակ հետազոտություններ են կատարվում այլ մոլորակներում կյանքի հնարավորությունը հաստատելու համար, մինչ այժմ այդ ուսումնասիրությունները դրական եզրակացության չեն բերել. անգամ Երկրին ամենամոտը գտնվող Մարսում մարդկային կյանքն անհնար կլինի: Այսպիսով առայժմ Երկիրը տիեզերքի միակ բնակելի վայրն է:



Источник: http://blognews.am/arm/news/71377/25-hetaqrqir-past-erkragndi-masin.html
Категория: ԱՅԼ | Добавил: ----- (06.10.2015) | Автор: ԼԵՎՈՆ Ս. W
Просмотров: 43055 | Теги: 25 հետաքրքիր փաստ երկրագնդի մասին | Рейтинг: 10.0/54
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։