haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ԱՅԼ [ Добавить статью ]

Ամենավտանգավոր մանկական սննդի տասնյակը

Մանկան առողջության համար վտանգավոր սննդի տասնյակը կազմելու համար աշխատել են արևմտյան մի շարք ինստիտուտներ և Ուկրաինայի սննդի ու տոքսիկոզի ինստիտուտի բազմաթիվ գիտնականներ։ Արդյունքում (որը շատ անսպասելի էր շատերի համար) կազմվեց ամենավտանգավոր սննդատեսակների տասնյակը. Այս մասին գրում է «Կոմսամոլսկայա պրավդա»-ն։ Այսպիսով՝

 

1. Չիպսեր և գազավորված ըմպելիքներ.

Այն, որ չիպսերը վտանգավոր է մարդու առողջությանը, մեկ անգամ չէ, որ ասվել է։ Սակայն ինչու՞ է դա այպես։ Բանն այն է, որ չիպսը ածխաթթուների և ճարպի խառնուրդ է, գումարած համային և գունային խթանիչներ։ Չիպսի պատրաստման ժամանակ նրանում առաջանում են կոնցերոգեններ, ինչը, ապացուցված է, խթանում է օրգանիզմում քաղցկեղի առաջացումը։ Իսկ ճարպը՝ նման մեթոդով պատրաստվելուց հետո, բարձրացնում է օրգանիզմում խոլեսթիրինի պարունակությունը, ինչն իր հերթին մեծացնում է ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը։ Քաղցր գազավորված ըմպելիքները, որպես կանոն, իրենց մեջ պարունակում են ասպերտամ՝ Е951 (արհեստական քիմիական միացություն, որը փոխարինում է բնական շաքարին)։ Գազավորված ըմպելիքները մեծ չափաբաժիններով ի վիճակի են առաջացնել մանիակալ դեպրեսիաներ, հիշողության կտրուկ վատթարացում, նյարդայնություն և այլն։ Սակայն ամենից վտանգավորն այն է, որ գազավորված ըմպելիքն իրականում չի հագեցնում ծարավը, այլ ընդհակառակը, մարդու մոտ ցանկություն է առաջանում ավելի շատ ըմպել դրանից, արդյունքում, մարդու օրգանիզմը ստանում է ավելի շատ հեղուկ (տվյալ դեպքում՝ թունավոր) քան անհրաժեշտ է։ Իսկ նատրիում բենզոնատը, ինչն օգտագործում են որպես կոնսերվանտ, ճնշում է ֆերմենտները և դանդաղեցնում մարսողության գործընթացը։

 

2. Ֆաստֆուդ (արագ սնունդ)

Ամենաարագ պատրաստվողներից՝ չիբուրեկին, ֆրի կարտոֆիլը, շաուրման, ի սկզբանե վտանգավոր են երեխաների առողջությանը։ Տարիների ընթացքում այս սնունդը հանգեցնում է մարսողության համակարգի ֆունկցիաների խանգարմանը՝ գաստրիտի։ Ամբողջ աշխարհի սննդաբանները համոզված են, որ արագ սնունդը՝ չիպխսեր, շոկոլադե բատոններ… վտանգում են երեխայի առողջությունը և նվազեցնում երկար ապրելու հավանականությունը։

 

3. Երշիկ և ապխտած մսեղեն

Նրբերշիկներ, երշիկներ, պիլմեննիներ… ապրանքներ, որոնք մենք հաճախ ենք օգտագործում, գնալով ավելի շատ են պարունակում համային խթանիչներ և կոնսերվանտներ, ուստի վնասակար են երեխաների առողջությանը։ Մի շարք երկրներում նման մթերքներն արգելված են որպես անչափահասների սնունդ։ Օրինակ՝ երշիկի և նրբերշիկի բաղադրության 80 տոկոսը կազմում է գենետիկորեն փոփոխված սոյան, իսկ մեկ կտոր ապխտած երշիկն իր մեջ պարունակում է այնքան ֆենոլային միացություններ, որոնց մեկ չափաբաժինը անվնաս կլիներ մարդու համար այն դեպքում, եթե օգտագործեր տարեկան մեկ անգամ։ Ֆենոլային միացությունները համարվում են խիստ թունավոր։

 

4. Մրգեր, բանջարեղեններ, որոնց մեջ առկա են կոնսերվանտներ

Նույնիսկ ամեաառողջարար համարվող մրգերն ու բանջարեղենը կարող են լուրջ վնաս հասցնել երեխայի օրգանիզմին, եթե աճեցված են, օրինակ՝ մայրուղիներին և փողոցներին մոտ գտնվող արտերում և այգիներում։ Օգտվելով նման մրգերից (նույնիսկ ուտելուց առաջ լավ մաքրելու դեպքում)՝ մարդու օրգանիզմ են ներթափանցում բենզոպիրեն և այլ թունավոր միացություններ, որոնք առաջացնում են քաղցկեղ։ Ինչ վերաբերում է կոնսերվանտներին, ապա դրանք պարունակում են նատրիումի գլուտամատ։ Այս քիմիական միացությունն առաջացնում է գլխացավ, անոթների սպազմ և այլն։

 

5. Կարագից, մարգարինից թխվածքներ

Մարգարինն իրենից ներկայացնում է ամբողջությամբ գենետիկորեն աղավաղված ճարպ՝ ճարպի ամենավտանգավոր տեսակը։ Թխվածքները, որոնք պատրաստված են մարգարինի կրեմով, մեծ վտանգ են ներկայացնում երեխաների առողջության համար։ Բանն այն է, որ ի հաշիվ համային խթանիչների՝ երեխաները շատ են սիրում ուտել մարգարինից տորթեր և թխվածքներ, որը լավագույն դեպքում հանգեցնում է՝ գիրության։

 

6. Սուրճ, էներգետիկ ըմպելիքներ, կաթ

Մեծահասակների կարելի է խմել օրեկան 2-3 բաժակ սուրճ, իսկ էներգետիկ ըմպեկիքներ, ավելի լավ է ընդհանրապես չխմել։ Ինչ վերաբերում է կաթին, ապա այսօր դժվար է գտնել անարատ կաթ, քանզի խանութնեում վաճառվող կաթի տարաններում անպայմանաորեն կարելի է գտնել հավելյալ բաղադրիչներ։

 

7. Տնային պատրաստուքներ և պաղպաղակ

Տանը տարաներով պահածոներ փակելը, իհարկե, լավ է, քանզի մարդը կարող է ձմռանը լրացնել օրգանիզմի վիտամինային պակասը, սակայն ոչ բոլոր դեպքերում է, երբ պահածոյացվում է անվտանգ սննդամթերք, կամ պահպանվում է հիգիենիկ կանոնները։ Բանն այն է, որ մանրեների բազմաթիվ տեսակներ ավելի կենսունակ են դարձել, և, օրինակ, ավանդական 20 րոպեանոց եռացումը չի մանրեազերծում տարաններն ամբողջությամբ։ Պաղպաղակը պարունակում է մեծ թվով համային խթանիչներ, որոնք արդյունքում դանդաղեցնում են երեխայի օրգանիզմի նյութափոխանակությունը և հանգեցնում քաշի ավելացման։

 

8. Մաստակ, «չուպա-չուպս»

Պարունակում են հսկայական քանակությամբ արհեստական շաքար, քիմիական հավելումներ։ Մեկ խոսքով` ոչ մի լավ բան երեխաների օրգանիզմի համար։

 

9. Շոկոլադե բատոններ 

Պարունակում են կալորիաների հսկայական քանակություն, որոնց հիմքում արհեստական խթանիչներ են։

 

Վերջապես` 10-րդ հորիզոնականում է՝մայոնեզը

Մայոնեզն իրենից ներկայացնում է քիմիական ճանապարհով ստացված ճարպ, ինչը հանգեցնում է երեխայի օրգանիզմում խոլեսթերինի քանակության կտրուկ աճի։ Մասնագետները խորհուրդ են տալիս չուտել մայոնեզ՝ հատկապես պլաստիկ տարաներով։ Գիտնակաները խորհուրդ չեն տալիս նաև երեխաներին կեչուպ տալ։

Категория: ԱՅԼ | Добавил: ----- (15.10.2015) | Автор: ԱՐԱՄ Ն. W
Просмотров: 2398 | Теги: Ամենավտանգավոր մանկական սննդի տասնյ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։