haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ԱՅԼ [ Добавить статью ]

Իսկականը կեղծիքից տարբերել՝օծանելիք ընտրելիս
Իսկական օծանելիքի փոխարեն կեղծիք գնելու ռիսկ կա նույնիսկ խոշոր խանութներում: Նմանատիպ գնումը ոչ միայն գումարի անիմաստ կորուստ է, այլև՝ առողջության համար վնասակար: Բարեբախտաբար, կան որոշակի ձևեր, որոնցով կարելի է տարբերել իսկական օծանելիքը կեղծիքից, նույնիսկ եթե կեղծիքը վարպետորեն է արված: AdMe.ru-ն խորհուրդներ է հավաքել, որոնք կօգնեն որակյալ ապրանքի ընտրության հարցում. Օրիգինալ/կեղծիք Ցելոֆանե փաթեթավորում Իսկական օծանելիքի տուփը ծածկված է լինում ամուր ձգված ցելոֆանով, դուրս չի ցցվում և ծալքեր չի առաջացնում: Կեղծ օծանելիքի պոլիէթիլենային փաթեթավորումը հաճախ ավելի վատ է նստում տուփի վրա: «Կարի» կոկիկությունը Պոլիէթիլենային փաթեթավորման «կարը» չպետք է անհարթություններ ունենա, սոսնձի հետքեր կրի և 5 մմ-ից լայն լինի: Օրիգինալ փաթեթավորման վրա այն բարակ ու կոկիկ է: Ստվարաթուղթ Իսկական օծանելիք արտադրողները չեն տնտեսում ստվարաթղթի հարցում: Նրանք տուփի ներսում հատուկ կոնստրուկցիա են տեղադրում, որն օծանելիքի շիշն ուղիղ է պահում: Այդ կոնստրուկցիան պետք է որակյալ ստվարաթղթից պատրաստված լինի ու շիշը կայուն դիրքում պահի: Դրանից բացի, ստվարաթուղթը պետք է սպիտակ, այլ ոչ թե մոխրագույն լինի: Դիզայն Հաճախ կարելի է օծանելիք տեսնել, որն անվանումով ու դիզայնով շատ նման է հայտնի ապրանքանիշների արտադրանքին: Այս խորամանկությունը հայտնի օծանելիքը կեղծող ֆիրմաներին դատական գործընթացներից պաշտպանվելու հնարավորություն է տալիս: Օծանելիքի գույնը Հայտնի ապրանքանիշներն արտադրում են հիմնականում առանց ներկերի մեծ քանակության, գունատ երանգներով օծանելիք: Հեղուկի վառ ու «քիմիական» գույնը վկայում է օծանելիքի կեղծ լինելու մասին: Շշի կափարիչ Իսկական օծանելիքի շշի կափարիչն ամբողջությամբ սիմետրիկ է, բացառությամբ այն դեպքերի, երբ դիզայնը հակառակն է նախատեսում: Արտադրանքի սերիական համարը Սերիական համարը պետք է տպագրված, այլ ոչ թե սոսնձված լինի տուփի ներքևի մասում ու համընկնի շշի վրա նշված համարի հետ: Շիշ Իսկական օծանելիքի շշերը որակով են պատրաստված, իսկ կեղծիքի շիշն անհարթություններ ու ոչ հավասար հաստություններ է ունենում: Ընդհանուր առմամբ, իսկական ու կեղծ օծանելիքի յուրաքանչյուր դետալ որակյալ է լինում` փաթեթավորումից մինչև հեղուկացիր, և ուշադիր լինելու դեպքում իսկական օծանելիքը կեղծիքից տարբերելը դժվար չէ:

Источник: http://Tert.am
Категория: ԱՅԼ | Добавил: (29.08.2016) | Автор: Խ.Դ.
Просмотров: 5087 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։