haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ԱՅԼ [ Добавить статью ]

Օվկիանոսի խորքերում «այլմոլորակայինի» տեսքով մեդուզա է հայտնաբերվել (տեսանյութ)

 

Համաշխարհային օվկիանոսի ամենախորը կետում` Մարիանյան իջվածքում, գիտնականներն  հատուկ սուզանավով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են մեդուզայի նախկինում անհայտ մի տեսակ, որն արտաքուստ այլմոլորակայինի է նման:

Ինչպես նշում է The Telegraph-ը, արտասովոր ջրային արարածը բնակվում է օվկիանոսի մակերևույթից 5 կմ խորության վրա: Այն ունի շոշափուկների 2 խումբ. մեկը` կարճ, մյուսը` երկար:

Բրիտանմական պարբերականը մանրամասնում է, որ 11 կմ խորությամբ Մարիանյան իջվածքը գտնվում է Խաղաղ օվկիանոսում` Ֆիլիպինների ու Ճապոնիայի միջև: Նման մեծ խորության պատճառով այս տեղանքը շատ քիչ է ուսումնասիրված գիտնականների կողմից: Ենթադրվում է, որ այնտեղ ապրում են այնպիսի ջրային օրգանիզմներ, որոնց գոյության մասին մարդիկ պատկերացում անգամ չունեն:

 
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։ 


Источник: http://TERT.AM
Категория: ԱՅԼ | Добавил: ----- (08.05.2016) | Автор: NORO M.N.
Просмотров: 4244 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0