Եվրոպայի ֆուտբոլի 2016 թվականի առաջնության՝ Եվրո 2016 մեկնարկային հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով։
Ֆրանսիա – Ռումինիա հանդիպումը Փարիզի Ստատ դը Ֆրանս Ստադիոնում ավարտվեց 2-1 հաշվով։
Նշենք, որ առաջին խաղակեսն ընթացել է 0-0 հաշվով, անցել լարված պայքարում։ Երկրորդ խաղակեսում Ռումինիայի դարպասապահի սխալից հետո հաշիվը բացել է ֆրանսիացի Օլիվիե Ժիրուն (57-րդ րոպե)։ 8 րոպե անց 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրել է Ռումինիայի ընտրանու խաղացող Ստանկուն։
1-1 հաշվի պայմաններում Ռումինիայի թիմն անցել էր ամուր պաշտպանության, սակայն 89-րդ րոպեին ֆրանսիացիներից Դիմիտրի Պայետը առաջ է մղում իր թիմին՝ 2-1։ |
Категория: ՀՈԴՎԱԾ | Добавил: (13.06.2016)
| Автор: Simon Ter-Grigoryan
|
Просмотров: 304
| Рейтинг: 0.5/11 |