haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՈԴՎԱԾ [ Добавить статью ]

Google Translate-ը թույլ է տալիս թարգմանել անմիջապես նամակագրության ընթացքում

 

Google որոնողական համակարգի Google Translate թարգմանչական հավելվածը թարմացվել է, ինչի շնորհիվ այժմ ավելի է հեշտացել օտար լեզվով շփումը նամակագրության ընթացքում։
 

Ինչպես նշում է The Telegraph-ը, Android օպերացիոն համակարգի հիմքով գործող սմարթֆոնների համար նախատեսված նոր գործառույթը թույլ է տալիս օգտատերերին վայրկենապես թարգմանել օտար լեզվով արտահայտությունը կամ նախադասությունը` առանց հաղորդագրային ծառայությունից` օրինակ` WhatsApp-ից կամ Facebook Messenger-ից դուրս գալու:

 

Նախկինում օգտատերերը ստիպված էին դուրս գալ հաղորդագրային հավելվածից, մտնել Google Translate ու փնտրել անհրաժեշտ թարգմանությունը, հետո նորից վերադառնալ հաղորդագրային հավելված: Իսկ այժմ բավական է միայն նշել թարգմանության կարիք ունեցող հատվածն ու սեղմել «թարգմանել» կոճակը:
 



Источник: http://TERT.AM
Категория: ՀՈԴՎԱԾ | Добавил: ----- (13.05.2016) | Автор: agati
Просмотров: 7653 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0